Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Նիկոլ Փաշինյանի խնդիրը Ստրասբուրգում ոչ թե պիտի լինի այն, թե ինչ է պարտավոր Եվրոպան տալ ՀՀ-ին, այլ այն, թե ինչպիսի գործընկեր է ՀՀ-ն

«Ժամանակ» թերթը գրում է.

«Այսպիով, Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում և պատասխանելու է ԵԽԽՎ պատգամավորների հարցերին։ Դժվար չէ կանխատեսել, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը հիմնականում նվիրված է լինելու Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, այնպես, ինչպես նա դա անում է իր վերջին գրեթե բոլոր արտերկրյա այցերի ընթացքում։ Դա մի կողմից՝ բնական է, մյուս կողմից՝ բնական լինելով հանդերձ, որոշակիորեն խնդրահարույց։

Բանն այն է, որ Հայաստանի նոր իշխանությունը, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելնում է այն մեկնակետից, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը համաշխարհային նշանակության իրադարձություն էր, և դրա համար աշխարհը պետք է խոնարհվի Հայաստանի առաջ, աջակցի Հայաստանին, Հայաստանը հեղեղի ներդրումներով։ Այս մոտեցումն էր ընկած Նիկոլ Փաշինյանի վերջերս արած այն հայտարարության հիմքում, թե ԱՄՆ-ն, լինելով աշխարհում ժողովրդավարության ջատագով, որևէ վերաբերմունք չի ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությանը։ Նիկոլ Փաշինյանը այս բանաձևով է փորձում կառուցել Հայաստանի հարաբերությունները աշխարհի գրեթե բոլոր երկրների ու միջազգային կառույցների հետ։ Մոտավորապես նույնաբովանդակ հայտարարությամբ նա հանդես եկավ անցած տարվա ամռանը Բրյուսել կատարած այցի ընթացքում՝ հանդիմանանքով խոսելով Եվրամիության հասցեին։

Արդյո՞ք նույնը պատրաստվում է անել Նիկոլ Փաշինյանը նաև Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստում։ Եթե այո, ապա դա խորացնելու է եվրոպացի մեր գործընկերների շրջանում Հայաստանի նկատմամբ առկա տարակուսանքը։ Բանն այն է, որ աշխարհը, հատկապես ժողովրդավարական երկրները, բարձր գնահատելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, այդուհանդերձ համարում է, որ հայ հասարակությունը դա արել է առաջին հերթին իր համար, և աշխարհը պարտավոր չէ վարձահատույց լինել դրա համար։

Ընդհանրապես, թավշյա հեղափոխությունից հետո մենք աշխարհին ներկայանալու որոշակի խնդիր ունենք։ Թավշյա հեղափոխությունը որպես հարաբերությունների մեկնակետ դիտարկելու մոտեցումը միայն խանգարում է դրան։ Մեր խնդիրը պետք է լինի աշխարհին ցույց տալ, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով ձևավորվել է այնպիսի իշխանություն, որն աշխարհի համար կարող է լինել հուսալի և կայուն գործընկեր։ Միայն այդ դեպքում աշխարհը, միջազգային կառույցները կաջակցեն Հայաստանին, այդ թվում՝ նաև ֆինանսապես։

Եվ ուրեմն, Նիկոլ Փաշինյանի խնդիրը, Ստրասբուրգում նրա ելույթի առանցքը պետք է լինի ոչ թե այն, թե ինչ է պարտավոր Եվրոպան տալ Հայաստանին, այլ այն, թե ինչպիսի գործընկեր է Հայաստանը, և ինչ է պատրաստ ու կարող Հայաստանը տալ եվրոպական ընտանիքին։ Միայն այդ մոտեցումը կարող է փոխըմբռնում առաջացնել Եվրոպայում, որը ժողովրդավարական Հայաստանին կընկալի որպես մի երկիր, որը ոչ միայն աջակցություն է ակնկալում, այլև պատրաստ է իր մասնակցությունն ու ներդրումն ունենալ համաեվրոպական կյանքին, համաեվրոպական խնդիրների լուծմանն ու անվտանգության ապահովմանը։ Նաև այդ հարցերի պատասխանն ու դրանցով պայմանավորված ուղերձները պետք է հղի Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: