Ուսանողուհու հետ կապված սկանդալով հայտնի դարձած ԵՊՀ փոխդեկանը դարձավ դեկան
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր` ապրիլի 10–ին, կայացած գիտխորհրդի նիստում դեկան է ընտրվել դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը։
Ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար ամբիոնների կողմից առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ ֆակուլտետի գործող դեկան Սամվել Աբրահամյանը և դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը:
Երկու թեկնածուների ելույթները թեժ քննարկման առիթ են դարձել:
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտխորհրդի անդամների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 24 կողմ ձայն է հավաքել Գևորգ Բարսեղյանը, 7 կողմ՝ Սամվել Աբրահամյանը: Ձայների առավելությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվեց Գևորգ Բարսեղյանը:
Նշենք, որ Գևորգ Բարսեղյանի անվան շուրջ նախորդ տարվա փետրվարին սկանդալ էր տեղի ունեցել։ Նա Երեւանի պետական համալսարանում ծեծի էր ենթարկվել։
Պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին առաջարկություններ է արել, նրա հարազատներն էլ եկել, փոխդեկանին հորդորել են նման պահվածք չցուցաբերել, ինչն էլ հանգեցրել է ծեծկռտուքի: Փոխդեկանը հերքել էր այս տեղեկությունը։ Ոստիկանությունն այս առնչությամբ հայտնել էր, որ փետրվարի 16-ին, ժամը 20.30-ին հաղորդում է ստացվել ԵՊՀ Ռոմանոգերմանական ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանի կողմից, որ նույն օրը ժամը 16-ի սահմաններում ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի 5-րդ հարկի միջանցքում, իրեն անծանոթ երիտասարդներ անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում քաշքշել են՝ պատճառելով ֆիզիկական ցավ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար