ՀՀ պետական պարտքը դանդաղ տեմպերով, բայց նվազել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ պետական պարտքը կրկին սկսել է նվազման միտումներ ցուցաբերել, բայց` դանդաղ տեմպերով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 934.2 մլն դոլար, մինչդեռ փետրվարի վերջին այն հասել էր 6 մլրդ 943.6 մլն դոլարի, իսկ հունվարի վերջին՝ 6 մլրդ 951 մլն դոլարի: Այլ կերպ ասած` մեկ ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքը նվազել է 9.4 մլն դոլարով:
Բնականաբար, պետական պարտքի առյուծի բաժինը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 389.5 մլն դոլար, որից 4 մլրդ 943.6 մլն դոլարը արտաքին պարտքն է: ՀՀ պետական պարտքի նվազումը պատահական չէ. Նիկոլ Փաշինյանի կառավարությունն աշխատում է զերծ մնալ նոր վարկեր վերցնելու, ըստ այդմ՝ պետական պարտք կուտակելու քաղաքականությունից:
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ վերցված պարտքը ծառայում է իր նպատակներին, այլ ոչ թե գրպանվում, ինչպես նախորդ իշխանությունների օրոք էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար