Հնդկաստանում հազարավոր գյուղացիներ գոմաղբով փողոցային «մարտեր» են կազմակերպել (լուսանկարներ, տեսանյութ)
Հնդկաստանի հարավում գտնվող Կաիրուպալա ու դրա հարևան գյուղի հազարավոր բնակիչներ չորացած գոմաղբով փողոցային «մարտեր» են կազմակերպել, ինչն ամենամյա ավանդույթ է ու արվում է աստվածներից առողջություն, բարգավաճում, ինչպես նաև առատ անձրևներ խնդրելու նպատակով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, «հակառակորդ» գյուղերի բնակիչներն ամեն տարի մասնակցում են խորհրդանշական «պատերազմին»: Այն տեղի է ունենում գարնան Ուգադի տոնի հաջորդ օրը:
Գյուղացիները բաժանվում են երկու խմբի ու սկսում իրար վրա չորացած գոմաղբ նետել: Մինչդեռ ոստիկանության աշխատակիցներն ուշադիր հետևում են, որպեսզի խորհրդանշական «մարտերը» իսկական բախումների չվերածվեն:
Ըստ լեգենդի՝ Շիվա աստվածը, ընդունելով Վիրաբհադրայի կերպարանք, ցանկացել է կնության առնել Բհադրակալի աստվածուհուն, ինչին շատերը դեմ են եղել: Աստվածուհու աջակիցներն ի նշան դժգոհության Վիրաբհադրայի մարդկանց ուղղությամբ գոմաղբ են նետել, սակայն ի վերջո ամուսնությունը տեղի է ունեցել:
Ժամանակակից հնդիկների մեկնաբանմամբ՝ դեպի օդ նետվող գոմաղբը մարդկանց բերում է առողջություն, բարգավաճում ու առատ անձրևներ: «Մարտերի» վերջում գյուղացիները հաշտվում և միավորվում են:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար