Իմ և վարչապետի հարաբերությունները պաշտոնական են. Գագիկ Հարությունյան
Այսօր կա հնարավորություն ունենալ անկախ դատական իշխանություն, և դատական համակարգի վերաբերյալ իմ դիրքորոշումն այսօր չէ, որ արտահայտվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն՝ անդրադառնալով հարցին, թե այսօր հնարավո՞ր է անկախ դատական համակարգի մասին խոսել:
Դիտարկմանը, թե վարչապետն ասում է՝ դատավորներին զանգեր չեն լինում, նախկինում եղե՞լ են, Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Այսպես կոչված հեռախոսային արդարադատության մասին նման հարցերը պրիմիտիվ մոտեցում են: Ժամանակին կարող է շատ են եղել զանգեր կամ քիչ, բայց արդարադատության համար երաշխիքները պետք է չորսը լինեն՝ ֆունկցիոնալ, ինստիտուցիոնալ, նյութական, սոցիալական: Ես խորապես համոզված եմ, որ այդ երաշխիքներն այսօր էլ անբավարար են և մեր ամբողջ այս գործունեությունն ուղղված է այդ երաշխիքների ստեղծմանը: Եթե ստեղծվում է օբյեկտիվ երաշխիքը, սուբյեկտիվ միջամտությունը զրոյացվում է»,- նշեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ անցած տարի, երբ ընթանում էր ԲԴԽ անդամներից 5-ի ընտրությունը, Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ էր դրել նրա ընտրությունը, և հարցին՝ ներկայում դժվար չէ՞ Ձեզ համար ընդունել նրան՝ որպես երկրի ղեկավար, հիմա ինչպիսի՞ն են նրանց հարաբերությունները, Հարությունյանը պատասխանեց. «Ցանկացած ընտրության ժամանակ էլ կարող են լինել տարաբնույթ խոսակցություններ և այդ ընտրությունների արդյունքները որևէ ձևով չեն վիճարկվել: Մեր հարաբերություններն էլ նորմալ, պաշտոնական հարաբերություններ են»:
Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ նախորդ ԱԺ-ն լեգիտիմ չէր, հետևաբար նրա կողմից ընտրված ԲԴԽ անդամներն էլ լեգիտիմ չեն, Հարությունյանն արձագանքեց՝ այդ նույն Ազգային ժողովն ընտրել էր նաև վարչապետ, ընտրել էր նաև երկրի նախագահ: «Երկրում պետք է լինի նաև ինստիտուցիոնալ հիշողություն, չի կարելի ամեն ինչին մոտենալ այսպես՝ «հին աշխարհը կքանդենք»: Դա սխալ մոտեցում է, պետք է զարգացում լինի»,- ասաց նա:
Գագիկ Հարությունյանն անդրադարձավ նաև դատական համակարգի ներկայացուցիչների` դատարան դիմելուն, որով նրանք կասկածի տակ են դնում Հարությունյանի լեգիտիմությունը:
«Ես չեմ մեկնաբանի նրանց ասածն ու արածը: Այդտեղ որևէ օրենսդրական խնդիր առկա չէ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ դատական օրենսգրքով, ոչ էլ մեկ այլ որևէ իրավական ակտով: Նման սահմանափակում գոյություն չունի: Այստեղ բացարձակապես որևէ խնդիր չկա»,- շեշտեց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար