Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով. Հայաստանում գործում է 128 հեռուստա- եւ ռադիոընկերություն
Գրեթե բոլոր օրենքները, որոնք գործում են Հայաստանում եւ որոնք ուղղված են կարգավորելու մեր գործունեությունը, թերություններ ունեն եւ փոփոխություններ են պահանջում։ Այս մասին ապրիլի 10-ին խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Ռադիոյի եւ հեռուստատեսության հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվությունը ներկայացնելիս, ասել է կառույցի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովն իր գոյության ընթացքում իրականացրել է լուրջ եւ բեղուն աշխատանք։ «Հայաստանում գործում է 128 հեռուստա- եւ ռադիոընկերություն, որոնցից 118-ն ունի լիցենզիա, 7-ը հանրային է, իսկ դրանք, օրենքով, լիցենզավորման կարիք չունեն։ Գործում են նաեւ երեք հեռուստաընկերություններ, որոնց ծրագրերը վերահեռարձակվում են Հայաստանի տարածքում միջպետական համաձայնագրով։ Դրանք են «ՄԻՐ» հեռուստառադիոընկերությունը, «Ռոսիա» եւ ռուսական «Առաջին ալիք» հեռուստաալիքները»,- պարզաբանել է Հակոբյանը՝ հավելելով, որ 118 հեռուստառադիոընկերություններից 100-ը հեռուստաընկերություններ են, մնացած 18-ը՝ ռադիոընկերություններ։
Ընդ որում՝ նա նշել է, որ մալուխային օպերատորների բաժինը կազմում է 65 ընկերություն, որոնցից 23-ը՝ թվային ձեւաչափով։ Հակոբյանը քննադատել է հեռուստառադիոընկերությունների գործունեության մասին օրենքը՝ ընդգծելով, որ այն գրվել է «անփույթ»։ Պաշտոնյան բացատրել է, որ դա կապված է եղել տեխնիկական եւ ՏՏ հեղափոխության հետ, որի հետեւից հեռուստառադիոընկերությունները եւ հանձնաժողովը պարզապես չեն հասցնում։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար