Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Կլանային քաղաքականությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում

Անցած տարի մամուլում մի շարք աղմկահարույց հրապարակումներ եղան, որ «Ինտեր Լիմենս» ՍՊԸ-ն տարիներ շարունակ փաստացի մենաշնորհային կարգավիճակով զբաղվել է պետական գնումների կազմակերպմամբ եւ գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը մեծ շահույթներ է ապահովել: Նման մենաշնորհային կարգավիճակն ընկերության համար, ըստ մեր տեղեկությունների, ստեղծել էին Ատոմ Ջանջուղազյանն ու Կարեն Բրուտյանը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, ազդեցությունը եւ այլ կապերը:

Մամուլի նշված հրապարակումներից հետո՝ գուցե հասկանալով, որ այդ ամենը կարող է հեռուն գնացող հետեւանքներ ունենալ, Կարեն Բրուտյանն ու Ատոմ Ջանջուղազյանը 2018թ. դեկտեմբերի վերջերին ժամանակավորապես կասեցրել են «Ինտեր Լիմենս» ՍՊԸ-ի գործունեությունը: Սակայն այժմ էլ նշված անձանց կողմից մշակվել է մի նոր եղանակ՝ պետական գնումների ամբողջ ոլորտը մենաշնորհելու ուղղությամբ:

Խոսքը գնում է գնումների հետ կապված բողոքներ քննող անձի պաշտոնում ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյանին նշանակելու մասին, ով սերտ քավոր-սանիկ-բարեկամ հարաբերություններ ունի ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարության հետ: Մասնավորապես, պետական գնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի մտերիմ ընկերը եւ սանիկն է, իսկ Կարեն Բրուտյանն, իր հերթին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի սանիկն է: Չմոռանանք նշել, որ Սերգեյ Շահնազարյանը, Կարեն Բրուտյանը եւ Ատոմ Ջանջուղազյանն իրենց հերթին «Ինտեր Լիմենս» ՍՊԸ-ի փայատերերն են, իսկ Սերգեյ Շահնազարյանը պետական ապարատում չաշխատելու տարիներին զբաղեցրել է նաեւ «Ինտեր Լիմենս» ՍՊԸ տնօրենի պաշտոնը:

Գնումների հետ կապված բողոքներ քննող անձն օժտված է չափազանց կարեւոր գործառույթով, քանի որ քննում է պետական մարմինների կողմից պետական գնումների ոլորտում թույլ տրված խախտումների դեմ ընկերությունների կողմից բերված բողոքները եւ օրենքի ուժով անկախ ու անկողմնակալ վարչական մարմին է, ենթարկվում է միայն օրենքին: Սերգեյ Շահնազարյանին՝ որպես գնումների հետ կապված բողոքներ քննող անձի թեկնածու, ՀՀ վարչապետի նշանակմանը ներկայացնելու եւ մյուս հնարավոր թեկնածուներին մրցույթից դուրս թողնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ս.թ. մարտին հայտարարվել է մրցույթ, սակայն մրցույթի պայմաններում միաժամանակ նշվել է, որ մրցութային գործընթացը ՀՀ ֆինանսների նախարարությանը չի պարտավորեցնում որեւէ անձի ընտրության՝ թեկնածության առաջադրման կամ պաշտոնի նշանակման:

Այսպիսով, ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀ ֆինանսների նախարարը կարող է իր համար ընդունելի ցանկացած թեկնածուի, անկախ մրցույթի արդյունքներից, կամայականորեն ներկայացնել ՀՀ վարչապետին՝ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի պաշտոնում նշանակելու համար: Գուցե հենց հեռավոր պլաններ ունենալով՝ իրենց հարազատին՝ Սերգեյ Շահնազարյանին դարձնել գնումների հետ կապված բողոքներ քննող անձ եւ մենաշնորհելով պետական գնումների ոլորտը՝ պետական գնումների կազմակերպումից սկսած, գնումների բողոքարկումով ավարտված, «Ինտեր Լիմենս» ՍՊԸ-ի փայատերերի կողմից որոշում կայացվեց 2018թ. դեկտեմբերի վերջերին ժամանակավորապես դադարեցնել «Ինտեր Լիմենս»-ի գործունեությունը՝ վերոհիշյալ ծրագրերը քողարկելու համար:

Մեր տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը վարչության պետի պաշտոնից իրեն ազատելու խնդրանքով արդեն իսկ դիմում է գրել՝ ակնկալելով, որ իր բարեկամ-հարազատները կլուծեն իրեն գնումների հետ կապված բողոքներ քննող անձի պաշտոնում նշանակելու հարցը: Մեզ չհաջողվեց պաշտոնապես տեղեկություն ստանալ՝ Շահնազարյանը գրե՞լ է արդյոք դիմում, թե՞ ոչ։ Մեր տեղեկություններով, այսօր արդեն հնարավոր է նշանակման հրամանն արձակվի։

hraparak.am