«Ի՞նչ է կատարվում ձեզ մոտ». Ղազախստանի քաղաքացիները տարակուսած են
168.am-ի խմբագրություն էին զանգահարել Ղազախստանի քաղաքացիներ, ովքեր դժգոհում էին ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից:
«Շաբաթ օրը Ղազախստանից եկել ենք Հայաստան, որպեսզի մեքենա գնենք: Երկուշաբթի գնացել ենք Ճանապարհային ոստիկանություն, մեզ հայտնել են, որ նախապես կարող ենք համարանիշն ամրագրել: Վճարեցինք մոտ 60.000 դրամ, գնացինք՝ պատասխանեցին, որ համարանիշ դեռևս չկա: Ամեն օր մի բան են մտածում՝ այստեղ վճարեք, այնտեղ վճարեք: Անարդյունք վճարումներ ենք կատարում, չենք հասկանում, թե ի՞նչ է կատարվում ձեզ մոտ»,- մեզ հետ զրույցում ասացին Ղազախստանի քաղաքացիները:
Ճանապարհային ոստիկանությունից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են 60.000 դրամ պահանջել նրանցից, և ո՞րն է համարանիշ չտրամադրելու պատճառը: Նրանք պատասխանեցին, որ մեր զրուցակիցները հավանաբար պահանջվող գումարները գումարած են ներկայացրել:
«Իրականում 23.000 դրամ պահանջում են գործարքի և տեխնիկական անձնագիր ստանալու համար, իսկ 36.000 դրամ և ավելի պահանջվում է ցանկալի համարների դեպքում: Համարանիշերը կարող են հասնել մինչև 8 միլիոնի: Ինչ վերաբերում է մեքենայի համարներին, ապա հիմա ընդհանրապես չունենք, երեկ ու այսօր ոչ մեկի չենք տրամադրել, դրսից է ներմուծվում, ու դեռևս չկա, ուստի այս պահին տրանզիտ համարներ ենք տրամադրում՝ 7 օրով: Տրանզիտի համար 23.000 դրամ է պահանջվում»,- պարզաբանեցին Ճանապարհային ոստիկանությունից:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը