Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին դղյակ է կառուցել. Դա հասել է Փաշինյանի ականջին
«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ դեռեւս 1996թ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ նշանակված Զարեհ Սարգսյանի (ում որդիներից մեկը «նոր» Հայաստանում դարձավ պատգամավոր, մյուսը՝ վարչապետի օգնական) բնակարանի մոտ գործարարների հերթեր էին գոյանում: Զ. Սարգսյանն էլ հաջողությամբ եւ «ոչ գեղեցիկ աչքերի համար» միջնորդում էր այդ անձանց պաշտոնների նշանակման եւ քաղաքում «յուղոտ» հողակտորների տեր դառնալու հարցերով:
Նկատենք, որ ըստ կենսաթոշակային վարչության այն ժամանակվա աշխատողների՝ Զ. Սարգսյանը տարիներ առաջ թոշակառուների թոշակների հաշվին Կրասնոսելսկից տեղափոխվել է Երեւան եւ այստեղ դղյակ կառուցել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Վազգեն Խաչիկյանը՝ Սարգսյանի համեմատ «սուրբ» է, համարյա «հրեշտակ»:
Ի դեպ, ասում են, որ վերոհիշյալ խոսակցությունները հասել են նաեւ վարչապետի ականջին, բայց՝ միայն այդքանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը