Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբելի գլխավորած պատվիրակությանը:
ՔԿ նախագահը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ Քննչական կոմիտեում հյուրընկալվելու, ինչպես նաև՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեին ցուցաբերած օժանդակության համար:
Հայկ Գրիգորյանը հյուրերին ներկայացրեց վերջին տարիներին ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացված ծրագրերը, ինչպես նաև անդրադարձավ նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով իր կողմից մշակված մի շարք ծրագրերի:
«Նկատի ունենալով առկա համագործակցությունը և մեծապես կարևորելով ԱՄՆ պետքարտուղարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանի իրավապահ կառույցների ու պաշտոնյաների կարողությունների հզորացմանը, առավել արդարացի և թափանցիկ քրեական արդարադատության համակարգի կայացմանը, ես լիահույս եմ, որ մեր համատեղ փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ»,- ընդգծեց ՔԿ նախագահը:
ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբելն իր հեթին շնորհակալություն հայտնեց ՔԿ ղեկավարությանը ջերմ ընդունելության, ինչպես նաև կատարված աշխատանքները հանգամանալից ներկայացնելու համար:
Ջուդիթ Քեմբելը շեշտեց, որ պատրաստակամ են աջակցել Քննչական կոմիտեի կողմից ներկայացվող ծրագրերին:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը