Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Մի շաբաթ նստել աշխատել են մարդիկ, թե ոնց ծռեն բովանդակությունը. Փաշինյանը՝ «զոհեր հանուն ոչնչի» թեզի մասին

Այդ հարցազրույցը համացանցում է ուղիղ մեկ շաբաթ, բայց աղմուկ բարձրանում է միայն հիմա, որովհետեւ մի շաբաթ նստել աշխատել են մարդիկ, թե ոնց ծռեն բովանդակությունը։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով՝ տիկնոջ Աննա Հակոբյանի «զոհեր հանուն ոչնչի» արտահայտությանը, որ հնչել է «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցի ժամանակ։

Փաշինյանը բավականին մեծ տեքստ է հրապարակել՝ բացատրելով, թե իրականում ինչ նկատի ուներ Աննա Հակոբյանը, երբ ասում էր, որ «հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի»։

«Նոր տեսա, որ «Ամերիկայի ձայնին» Աննայի տված հարցազրույցի վերաբերյալ որոշ հանրապետականներ աղմուկ են բարձրացրել։

Ի՞նչ է ասել Աննան այդ հարցազրույցում։ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին խոսելով ասել է (մեջբերում եմ). «Մենք խոսում ենք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ ադրբեջանի կանանց դիմելը չէ։ Մենք դիմում ենք ոչ թե ադրբեջանի կանանց, այլ դիմում ենք ըստ էության ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին՝ կողմերին եւ միջնորդություն իրականացնող երկրներին, կոչը նրանց մեկն է ընդամենը, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որպեսզի չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին, ինչպես հայկական կողմից, այնպես էլ Ադրբեջանի կողմից։ Այսինքն՝ այս նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է եւ նրանց ուղղակի չզոհաբերելը՝ հանուն ոչնչի։ Որովհետեւ հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետեւ ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ ընդհակառակը հեռացրել են կարգավորումից, որովհետեւ հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել։ Եւ այս նախաձեռնության միակ իմաստը այդ կյանքերը խնայելն է՝ երկու կողմից էլ։ Ադրբեջանցիների կանանց ուղղված խոսքը հետեւյալն է՝ ընդամենը առաջարկություն, որ իրենք նույնպես միանան այս նախաձեռնությանը եւ իրենց հերթին կոչ անեն իրենց ղեկավարությանը երբեւէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլում չդիմել ուժի կիրառմանը եւ չդիմել պատերազմի, որովհետեւ բացի այն որ կանայք իրավունք ունեն այդ հորդորն ուղղել տղամարդկանց որպես մայր, որպեսզի խնայեն իրենց որդիների կյանքը, նաեւ կյանքը ցույց տվեց, իրադարձությունները ցույց տվեցին, որ փորձ արվեց ադրբեջանի կողմից դիմել բռնության, ուժի կիրառման, պատերազմ հրահրվեց, որը կրկին ավարտվեց ոչնչով, եւ նրանց պատկերացումներն իրականություն չդարձան եւ այդ դեպքում էլ մենք ունեցանք ուղղակի զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին, ինչը անթույլատրելի է պարզապես։ Եւ ես հույս ունեմ, որ ադրբեջանցի կանայք նույնպես կարձագանքեն եւ իրենք իրենց հերթին կոչ կանեն հակամարտող կողմերին, իրենց ղեկավարությանը՝ երբեւեէ չդիմել զենքի ուժին»։

Հիմա, ոմանք փորձ են անում պնդել, թե Աննան ասել է, թե մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի։ Սա պարզ մանիպուլյացիա է, որովհետեւ ասվածի իմաստը ուղիղ հակառակն է եւ ամբողջ միտքը ամփոփվում, գագաթնակետին է հասնում հետեւյալ նախադասության մեջ. «Նաեւ կյանքը ցույց տվեց, իրադարձությունները ցույց տվեցին, որ փորձ արվեց ադրբեջանի կողմից դիմել բռնության, ուժի կիրառման, պատերազմ հրահրվեց, որը կրկին ավարտվեց ոչնչով, եւ նրանց պատկերացումներն իրականություն չդարձան եւ այդ դեպքում էլ մենք ունեցանք ուղղակի զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին, ինչը անթույլատրելի է պարզապես»:

Այսինքն՝ ասվածի էությունը հետեւյալն է, որ հանուն ոչնչի զոհվում են ադրբեջանցի զինվորները, որոնք իրենց իշխանությունների հրամանով գրոհում են ԼՂ սահմանները, եւ ինչպես ցույց տվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, զոհվում են հանուն ոչնչի։ Որովհետեւ նրանց այդ գրոհները ղարաբաղյան հակամարտության իրավիճակում ոչինչ չեն փոխում։ «Կրկին ավարտվեց ոչնչով»,- ասում է Աննան։ Կրկին. այսինքն՝ նկատի է առնվում նաեւ «հանուն ոչնչի» ձեռնարկված նախորդ գրոհները, որոնցում Ադրբեջանը զոհել է իր զինվորներին, բայց իրավիճակը ԿՐԿԻՆ չի կարողացել փոխել։ Այսինքն՝ իր զինվորներին զոհել է հանուն ոչնչի։

Իհարկե, ՀՀԿ-ի ազդեցության տակ ընկած ընթերցողը կհարցնի. իսկ ինչու՞ է ասում մենք։ Երկու պատճառով. նախ որովհետեւ զինվորները զոհվում են բոլորիս գործողությունների արդյունքում, այդ թվում մեր ձեռնարկած պաշտպանական գործողությունների, եւ հետո՝ «մենք»-ը հակամարտության բոլոր կողմերն են, նաեւ միջնորդները, որոնք տվյալ ասելիքի համատեքստում հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն։ Եւ հետո, միավորող նախաձեռնության իմաստն այն է, որ բոլոր կողմերին ընկալում է որպես մեկ ամբողջություն։

Հետեւաբար, վերը նշված ասելիքը որեւէ կերպ չի կարող վերաբերվել հայկական կողմին, որովհետեւ հայկական կողմը որեւէ զինվորի չի զոհաբերում։ Զինվորներին զոհաբերում է ադրբեջանական կողմը, որը մարդկանց ուղարկում է զոհվելու՝ պարզապես հանուն ոչնչի, որովհետեւ նրանց զոհվելով իրավիճակում ոչինչ չի փոխվում։

Չեմ կարծում թե այս միտքը շատ բարդ է եւ ՀՀԿ ինտելեկտուալները սա չեն հասկանում։ Իհարկե, հասկանում են, պարզապես նրանց էնքան ասելիք չունեն, որ իրենց իշխանության տարիներին անկյուններում պախկված պետավտոտեսուչի պես խոշորացույցն առած օրերով մտածում են, թե ում բառերը ոնց կարող են նենգափոխել։ Ապացույցը՝ Աննայի այդ հարցազրույցը համացանցում է ուղիղ մեկ շաբաթ, բայց աղմուկ բարձրանում է միայն հիմա, որովհետեւ մի շաբաթ նստել աշխատել են մարդիկ, թե ոնց ծռեն բովանդակությունը։ Հետո մտածել են՝ ինչքան փող ծախսեն, ինչքա՞ն ֆեյք բացեն, որ նաեւ բազմաթիվ ազնիվ քաղաքացիների վրա կարողանան թյուր տպավորություն թողնել։

Ի դեպ, հազարավոր զոհերի մասին. մեր տեղեկությունների համաձայն ապրիլյան պատերազմում ադրբեջանցի զոհերի թիվը անցել է հազարը։

Եւ ի վերջո, պաշտպանվող կողմը չի կարող զոհվել հանուն ոչնչի, որովհետեւ նա զոհվում է հանուն հայրենիքի անվտանգության, հայրենիքի պաշտպանության։ Այդ հարձակվող կողմն է զոհվում հանուն ոչնչի, երբ չի կարողանում ձեռք բերել ՈՉԻՆՉ։ Ու չի' կարողանալու ձեռքբերել ոչինչ, որովհետեւ մեր սահմանները պահում է հայոց անպարտելի զինվորը։

Հ. Գ. Չնայած կոչն ուղղված է ադրբեջանցի կանանց, դրան առաջինը արձագանքել են ՀՀԿ կանայք, թյուրիմացության մեջ գցելով մեր մի շարք սիրելի մայրերի»,- ասված է նրա գրառման մեջ: