ՀՅԴ-ն ստվերային կաբինետ է ձեւավորում, հայտնի է նաեւ վարչապետը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական դաշտում խոր` չերեւացող աշխուժություն է տիրում. ակտիվացել է ոչ միայն ՀՀԿ-ն, վերաձեւակերպվում են նաեւ մնացյալ կուսակցությունները, մասնավորապես՝ ՀՅԴ-ն, որը երազում է կրկին ստանձնել կառավարման լծակներ եւ ստվերային կառավարություն է ձեւավորում` ի դեմս ստեղծած 12 հանձնախմբերի:
Հանձնախմբերը ղեկավարողներն էլ կդառնան ապագա ստվերային կառավարության ներկայացուցիչները։ Այսպես․ արտաքին հանձնաժողովը ղեկավարում է Կիրո Մանոյանը, անվտանգությանը` Լեւոն Մկրտչյանը, սոցիալականը` Արսեն Համբարձումյանը, մշակույթը` Լիլիթ Գալստյանը, գյուղատնտեսությանը` Արթուր Խաչատրյանը:
Իսկ ո՞վ է լինելու ձեր «վարչապետը»՝ հարցրինք ՀՅԴ մեր աղբյուրին։ «Ըստ ամենայնի` հանձնախմբերը համակարգող Արծվիկ Մինասյանը»: Կհամագործակցե՞ք ՀՀԿ-ի հետ: «Ազգային օրակարգի մասով որեւէ խնդիր չունենք իրենց հետ»: Իսկ Քոչարյանի՞։ «Քոչարյանի հետ` նույնը»: Փողոցային պայքարի դուրս կգա՞ք։ «Ի անհրաժեշտության` անշուշտ»:
Որպես ազգային-ավանդական կուսակցություն՝ ինչպե՞ս եք վերաբերվում տրանսգենդերի խորհրդարանական «հայտնությանը»։ «Առաջիկայում խնդրո առնչությամբ, կարծում եմ, պետք է քննարկումներ լինեն անպայման` բոլոր մակարդակներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը