Ի՞նչ մարդասիրական միջոցառումների մասին էր խոսվել Փաշինյան-Ալիև հանդիպմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 8-ին խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարված մարդասիրական քայլերը ե՞րբ կլինեն և ի՞նչ տեսքով, Փաշինյանը պատասխանեց.
«Դրանց հետ կապված՝ հույս ունեմ, որ կկարողանանք երկուստեք երաշխավորել գյուղացիական աշխատանքների անվտանգությունը: Մենք պատրաստ ենք երաշխավորել, որ մեր զորքերը որևէ քաղաքացիական անձի վրա չեն կրակի, առավել ևս՝ գյուղացիական աշխատանքներ իրականացնող: Եթե Ադրբեջանը վերահաստատի այս պատրաստակամությունը, սա կարող ենք անել»:
Վարչապետը նշեց, որ կան նաև մարդասիրական մի քանի այլ հնարավոր միջոցառումներ, բայց նաև շահառուները պետք է ցանկանան օգտվել այդ հնարավորությունից: Նա հաստատեց, որ խոսքը գերիների հարազատների՝ նրանց հետ տեսակցելու հնարավորություն ընձեռելու մասին է:
«Մենք շատ մոտ ենք, որ այդ հնարավորությունը ստեղծվի, բայց մենք չգիտենք՝ ընտանիքները՝ երկու կողմից, կցանկանա՞ն օգտվել այդ հնարավորությունից, քանի որ ես չեմ բացառում, որ ինչ-ինչ պատճառներով չցանկանան օգտվել, հասկանալի է, չէ՞, դա հեշտ որոշում չէ»,- ասաց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը