Ազգային ժողովն ընդունեց սեղմված բնական գազը կիլոգրամով վաճառելու մասին նախագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խմ-ն փոխարինել 1 տոննայով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց Ազգային ժողովի ապրիլի 8-ի արտահերթ նիստում:
Պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ ԼՀԿ-ն նախագծին կողմ կքվեարկի՝ միայն հավատալով ֆինանսների փոխնախարարի այն պնդումներին, որ դա չի բերելու հարկային բեռի կամ լրացուցիչ ծախսերի ավելացման տնտեսավարողների համար:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ նախագիծը հարկային բեռի ավելացում չի նախատեսում, ավելին՝ հարկային բեռը նվազում է, իսկ թե հետագայում գազալցակայաններն ինչպիսի գնային քաղաքականություն կվարեն, տվյալ օրենքի հետ կապ չունի:
Նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ քվեարկող պատգամավորներ չկային:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը