ԱԺ-ն առաջին ընթեցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին», «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` 92 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:
Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ ԼՀԿ-ն կքվեարկի ազատ:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս առաջին ընթեցմամբ ընդունվեց` 103 կողմ ձայնով:
Մինչև քվեարկությունը ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախագծին կողմ են քվեարակում միայն այն պնդումներին հավատալով, որ սա չի բերելու տնտեսվարողների համար լրացուցիչ ծախսերի ավելացման:
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, որ կալորիականության խնդիրն արդիական է և անհրաժեշտ է, որ մատակարարը կալորիականության ցուցանիշը տրամադրի տնտեսվարողին, ինչից կշահեն առաջին հերթին սպասարկվողները, նաև տնտեսվարողները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ տվյալ նախագիծը հարկային բեռի ավելացում չի նախատեսում, անգամ հաշվարկի լրացման հետևանքով հարկային բեռը նվազում է, իսկ թե գազալցակայաններն ինչպես կվարվեն հետագայում, դա արդեն, ըստ նրա, օրենքի հետ կապ չունի:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերն առաջին ընթեցմամբ ևսԱԺ-ն ընդունեց միաձյան՝ 103 կողմ ձայնով:
Նշենք, որ նախագծի` երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կկայանա 24 ժամվա ընթացքում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը