Ծեծկռտուք Երևանում. կասկածյալներն են Լևոն Երանոսյանը, նրա որդին և փեսան
Երեկ՝ ապրիլի 7-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի 24/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Գեորգի Ղարիբյանը ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ իրենց շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել իր և նույն ենքի բնակիչ՝ 29-ամյա Խաչիկ Երանոսյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Ժորա Սարուխանյանի միջև, ինչի ժամանակ էլ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր Արաբկիրի ոստիկանություն են ներկայացրել Խ. Երանոսյանին։ Ծեծված Գ. Ղարիբյանը ոստիկաններին հայտնել է, որ Խ. Երանոսյանը ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի տղան է, իսկ Ժ. Սարուխանյանը՝ նրա փեսան, և նրանք ծեծի են ենթարկվել Լևոն Երանոսյանի հրահանգով և այդ ամենին ականատես է եղել Լ. Երանոսյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, և Խ. Երանոսյանը հրաժարվել է կատարվածի մասին բացատրություն տալ, իսկ առավոտյան Լ. Երանոսյանն ու Ժ. Սարուխանյանը ներկայացել են հետաքննչական բաժանմունք։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


















































Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի դեպքից
Առեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքում. Ճամբարակի խաչմերուկում «Mercedes G»–ում հայտնաբերվել է հղի կնոջ մարմին
Երևանում բախվել են Lexus-ը ու մոտոցիկլը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը