Կենդանաբանական այգին՝ շների սպանդանո՞ց. անգղները շան լեշ են ուտում (վիդեո)
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի FPWC Կովկասյան Կենսաբազմազանության Ապաստարանը (ԿԿԱ) իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ սպիտակագլուխ անգղները կենդանի են հոշոտում։
«Սպիտակագլուխ անգղները ապրում եւ սնվում են խմբերով: Դա հեշտացնում է, թե սննդի հայթայթումը, թե բնի պահպանությունը: Ավելին, օդում դիտարկելով մեկը մյուսին նրանք գտնում են թռիչքին առավել հարմար վերամբարձ տաք հոսանքներ:
Տեսանյութը մեր պահպանվող տարածքներից, Արարատի մարզ»,– նշված է կազմակերպության տարածած ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ տեսանյութը տրամադրել են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ռենջերները։
Անգամ անզեն աչքով երեւում է, որ անգղերը շան մարմին են պատառ–պատառ անում, իսկ ինչպես է շունը հայտնվել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի պահպանվող տարածքներում՝ չի նշվում։
Երեւանի կենդանաբանական այգու նախկին աշխատակից Մանուկ Մանուկյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը պատկանում է Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, որը նաեւ աջակցում է Երեւանի քաղաքապետարանին՝ թափառող շների հավաքագրման գործընթացում եւ հենց շուն է հայտնվում Ռուբեն Խաչատրյանի կազմակերպությանը պատկանող տարածքում, անգղերը շուն են ուտում։
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը թափառող շների ստերջացման ծրագիր է իրականացնում, որը իրագործում է «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ–ը, իսկ շներին ժամանակավորապես տեղակայում են Երեւանի Կենդանաբանական այգու տարածքում։
«Նախ պետք է հասկանալ, անգղերին պե՞տք է կերակրել, թե՞ ոչ, երկրորդ, անգղերը կենդանի որս չեն ուտում, այլ՝ լեշ։ Կենդանու գլուխը կտրված է, սակայն երեւում է պոչը եւ կմախքը, եւ հասկացվում է, որ անգղերը շուն են ուտում»,– ասաց Մանուկ Մանուկյանը։
Ինչ վերաբերում է շների հավաքագրմանը, ապա Մանուկ Մանուկյանը նշեց, որ օրեր առաջ մի տեսանյութ կար, թե ինչպես են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները թափառող շուն վնասազերծում։
«Անդուր տպավորություն թողեց: Ես դեմ չեմ կենդանիների վնասազերծմանը, սակայն, նման ձեւով չի կարելի երեխաների աչքի առջեւ, «տռոսը» կենդանու վզին գցած, փողոցով քարշ են տալիս։ Տեսանյութում երեւում է կազմակերպության մեքենան։ Էն կարգի էր «տռոսը» սեղմում, որ շունը չէր կարողանում ձայն հանել»,– ասաց նա։
Ըստ Մանուկ Մանուկյանի, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը պատկանում է Ռուբեն Խաչատրյանին, ով նաեւ Կենդանաբանական այգու տնօրենն է եւ աջակցում է Երեւանի Քաղաքապետարանին՝ թափառող շների հավաքագրման գործում։
Նա այս երկու տեսանյութերից մի քանի հարց է առաջ քաշում. Նախ, չի կարելի նման ձեւով վարվել կենդանիների հետ, արդյոք շանը խեղդամահ են արել, հետո նետել են անգղերին եւ որտեղ է Կենդանաբանական այգու տնօրենի եւ Քաղաքապետարանի համապատասխան բաժնի միջեւ կապը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը