Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ինչու է «Hyatt» միջազգային ապրանքանիշը դուրս գալիս Ջերմուկից. Պատճառը «Լիդիան»-ի աշխատակիցների հեռացո՞ւմն է

2015 թվականին Ջերմուկում բացված «Հայաթ Փլեյս Ջերմուկ» (Hyatt Place Jermuk) բարձրակարգ հյուրանոցն այլեւս հյուրանոցների «Հայաթ» ցանցում չի գործելու:

նման որոշում կայացրել են «Հայաթ» միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի ներկայացուցիչները՝ հետեւելով մոտ մեկ տարվա ունեցած եկամուտներին։ Հյուրանոցն այսուհետ կկոչվի Grand Resort Jermuk:


Հիշեցնենք, որ հյուրանոցը կառուցվել էր միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան եւ բաղկացած է 92 տարբեր կարգի համարներից, SPA-կենտրոնից, ջրաբուժարանից, ռեստորանից, լողավազաններից, սպորտային դահլիճներից։ Հյուրանոցի կառուցումը սկսվել էր դեռեւս 2009թ: Սեփականատերն ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանն է։

Որոշ տեղեկությունների համաձայն, «Հայաթ»-ի հեռանալու պատճառ կարող է լինել այն, որ «Լիդիան ինթերնեշնլ» ընկերության բազմաթիվ աշխատակիցներ երկար ժամանակ բնակվել են հյուրանոցում, իսկ 2018-ի հուլիս-օգոստոսից այլեւս չեն օգտվում հյուրանոցի ծառայություններին:

Արդյոք «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերութան աշխատակիցների հեռացումը Ջերմուկից ազդեց Հայաթ բրենդի վրա. մանրամասնում է «Լիդիան Ինթերնեշնլի» մամուլի պատասխանատուն։

«2016թ–ի վերջից մինչեւ 2017թ–ի վերջը ամսական 60–70 հազար դոլար փող ենք փոխանցել «Հայաթ Փլեյս Ջերմուկ» հյուրանոցին։ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության աշխատակիցները հիմնականում՝ մշտական եւ ժամանակավոր, մնացել են այս հյուրանոցում»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության մամուլի պատասխանատու Աննա Սաղաբալյանը՝ ոչ հերքելով, ոչ հաստատելով տեղեկությունը, թե արդյոք «Լիդիան Ինթերնեշնլի» աշխատակցիների հեռանալով է «Հայաթ» բրենդը հեռացել Ջերմուկից, քանի որ հյուրանոցի եկամուտը նվազել է։

Նա մանրամասնեց, որ ի սկզբանե աշխատակիցներն օգտվել են այս հյուրանոցից, հատկապես, երբ սկսվել է շինարարությունը, հյուրանոցում մշտապես բնակվել է 15–20 մարդ, բացի այդ երեւանյան գրասենյակի աշխատակիցները, ընկերության ղեկավարները, արտասահմանյան հյուրերը մնացել են «Հայաթ Փլեյս Ջերմուկ» հյուրանոցում։

«Մենք ամիսն ունեցել ենք 800–1000 գիշերակաց ամսական, իսկ «Լիդիանի» ճամբարը կառուցելուց հետո 200 գիշերակաց ամսական։ Ունեինք աշխատակիցներ, որոնք բնակվելով այլ հյուրանոցներում, օգտվել են հենց «Հայաթի» սպորտային առաջարկներից։ Ամիսը մեկ անգամ բարձրաստիճան հյուրեր ենք ունեցել, հանդիպումներ, կոնֆերենասներ. սրահն ենք վարձակալել։ Ճամբարի կառուցումից հետո, երկար ժամանակ լանչ ենք պատվիրել «Հայաթից», մինչեւ մեր սեփական խոհանոցն ենք ունեցել»,– ասաց Աննա Սաղաբալյանը։

Ըստ նրա, «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության աշխատակիցները, գրեթե միշտ, կլոր տարին, մնացել են հյուրանոցում, սեզոնայնություն չի եղել։

«Որպեսզի տուրիզմի վրա բացասական ազդեցություն չունենանք, մենք մեր աշխատակիցներին տարբեր հյուրանոցներում ենք բաշխել, եւ միայն «Մոսկվա» հյուրանոցի հետ ամբողջական պայմանագիր ունեինք. Հիմա այնտեղ գրեթե ոչ ոք չի մնում։ Անցած տարվա հուլիս–օգոստոսից, երբ ճանապարհները փակվեցին, հյուրանոցներում գրեթե մարդ չունենք»,– ասաց նա։

Մեր տեղեկություններով, «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության աշխատակիցների աշխատավարձերը չեն կարողացել Ջերմուկ քաղաքի բանկոմատներն ապահովել, այնտեղ բացվել են բանկերի մասնաճյուղեր, ավելացվել է տարբեր բանկերի բանկոմատների քանակը՝ աշխատավարձերի ստացումն ապահովելու համար, այժմ խնդիր է նաեւ այս բանկերի մասնաճյուղերի եւ բանկոմատների աշխատանքի նպատակահարմարությունը, քանի որ կրճատվել է Ջերմուկում աշխատավարձ ստացողների քանակը։

Մեր աղբյուրը չբացառեց, որ այս բանկերը եւս փակեն իրենց մասնաճյուղերը Ջերմուկում։

Հիշեցնենք, որ «Հայաթ Փլեյս Ջերմուկը» իր ֆեյսբուքյան էջին հայտարարություն էր հրապարակել, որ 4 տարի Ջերմուկում աշխատելուց հետո մարտի 31–ի դրությամբ դուրս են գալու Ջերմուկից։

Այսօր արդեն «Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը» հաղարդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ««Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը» հերքում է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե «Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ջերմուկից հեռանալու պատճառով քաղաքում գործող հյուրանոցները դադարեցրել են իրենց գործունեությունը:

«Ինչ վերաբերում է այն տեղեկությանը, թե «Հայաթ Փլեյս Ջերմուկ»-ի գործունեության դադարեցման համար պատճառ է հանդիսացել «Լիդիան Արմենիա» ընկերության հեռանալը, ապա հայտնում ենք, որ դա չի կարող համապատասխանել իրականությանը։

Ժամանակին, չնայած այն հանգամանքին, որ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներն օգտվում էին «Հայաթ Փլեյս Ջերմուկ»-ում առաջարկվող ծառայություններից, «Հայաթ Փլեյս Ջերմուկ»-ը դեմ էր արտահայտվել Ջերմուկում հանքարդյունաբերության առկայությանը եւ միացել էր հյուրանոցների տարածած այն հայտարարությանը, որում ասվում էր, որ դեմ են հանքի շահագործմանը։

Այսպիսով, փաստվում է, որ «Լիդիան Արմենիա»-ի գործունեության դադարեցումը բխում է Ջերմուկում գործող հյուրանոցների շահերից եւ «Լիդիան Արմենիա»-ի գործունեության դադարեցումը չէր կարող հիմք հանդիսանալ հյուրանոցների փակմանը»,– նշվում է «Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հայտարարության մեջ: