Սպառողական շուկայում մարտին արձանագրվել է 1.9 տոկոս գնաճ
2019թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 0.6% գնաճով: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակախ տվյալների համաձայն, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը:
2019թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.9%, ինչը 0.1%-ով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը (0.8%): 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1.9% գնաճ, այդ թվում, սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գնաճը կազմել է 3.5%, ոչ պարենային ապրանքներինը` 0.9%, ծառայությունների սակագներինը` 0.1%, իսկ հունվար-մարտին 2018թ. հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար 1.5%, 2.6%, 0.8% և 0.4%:
Հանրապետության դիտարկվող 7 քաղաքներում 2019թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.6%-ով, իսկ 4-ում արձանագրվել է 0.3-0.1% գնանկում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.2%-ով:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը