Մենք երբևէ չենք հրաժարվել և չենք հրաժարվում հիմնավորված հարկային պարտավորությունների կատարումից
«Սպայկա» ընկերությունը ի պատասխան ՊԵԿ-ի հրապարակած տեղեկատվության պարզաբանում է տարածել։
Ըստ ՊԵԿ-ի, ընկերությունը հարկային պարտավորություններից խուսափելով 7 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը։
Ընկերության պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է, որ ՊԵԿ-ը չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ ընկերության տնօրենի առարկություններին և խորացված ուսումնասիրություն իրականացնելու միջնորդությանը խոսում է սպառնալիքներով: Միայն նրա համար, որ ընկերության տնօրենը հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանք քրեաիրավական գործիքը՝ անձին վախեցնելու և գումար գանձելու համար։
«ՊԵԿ-ի մեկնաբանությունների մեջ նշված բոլոր փաստարկները ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների կողմից հիմնովին հերքվել են ապրիլի 5-ի կալանքի միջնորդության վերաբերյալ դատական նիստի ժամանակ: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք առաջիկայում ասուլիս հրավիրել և հրապարակել դրանք: ՊԵԿ-ի կողմից իրավական փաստարկները իրավական պրոցեսից դուրս մեդիա ցանցերում հրապարակելը ըստ մեզ հանդիսանում է դատական համակարգի վրա ոչ իրավաչափ ազդեցություն գործադրելու փորձ», - ասված է ահղորդագարությունում:
Պարզաբանմ մեծ նշված է, որ ՊԵԿ-ի կողմից ապատեղեկատվության տարածումը դիտարկում ընկերությունը ոչ միայն ոչ իրավաչափ, այլ նաև «Սպայկա» ընկերության գոյությանը ուղղված ուղղակի սպառնալիք:
«Մենք երբևէ չենք հրաժարվել և հիմա էլ չենք հրաժարվում հիմնավորված հարկային պարտավորությունների կատարումից և պատրաստ ենք ՊԵԿ-ի հետ այդ ուղղությամբ արդյունավետ համագործակցել», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ երեկ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) դատարան միջնորդություն է ներակայացնելու՝ կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։
Կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր այս ընկերությունը պետությանը 7 միլիարդ դրամի վնաս է հասցրել:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը