Կոնստանտին Օրբելյանը կրճատումներ էր արել Օպերայում եւ աշխատանքից հեռացրել է աթոռին ուղղակի նստողներին
Կոնստանտին Օրբելյանն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պարտականություններին անցնելուց հետո կրճատումներ է կատարել, սակայն ինչպես նշում են թատրոնի աշխատակիցները նա ոչ թե ուրիշ ՊՈԱԿ-ների նման խնայել է ադմինիստրացիային և կրճատել ստեղծագործական խմբից, այլ ճիշտ հակառակը։ «Օրբելյանն աշխատանքից հեռացրել է միայն աթոռին ուղղակի նստողներին, մարդկանց, որոնք գործ չեն անում։ Փոխարենը պահում է երաժիշտներին ու ստեղծագործական կազմը։ Օրբելյանն օբյեկտիվ է ու թողնում է այն մարդկանց, որոնք ունակություններ ու հնարավորություններ ունեն։ Ո՛չ մարդկանցից է շորթում, ո՛չ էլ պետությունից։ Հակառակը ահռելի ներդրումներ է անում», - «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց թատրոնի աշխատակիցներից մեկը։
Օպերայի թատրոնի աշխատակիցների հետ հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասել էր, թե դիմումներ են ստացվել Օրբելյանի վերաբերյալ. «Ինչու՞ է այս հարցը քննարկվել, որովհետև քաղաքացու կամ քաղաքացիների կողմից դիմում է եղել այդ կապակցությամբ»։ Թե ում նկատի ուներ վարչապետը հայտնի չէ, հանդիպման ժամանակ չի մանրամասներ սակայն թատրոնի արտիստների խոսքով իրավաբանական վարչության նախկին պետը՝ Քրիստինե Նաղդալյանը, որը միաժամանակ զբաղեցրել է նաև թատրոնի կադրերի բաժնի պետի պաշտոնը, այսինքն միանգամից երկու հաստիք, 17 անգամ բողոք-դիմում է ներկայացրել, թե իբր Օրբելյանը տնօրենի պաշտոնում անօրինական է նշանակվել։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներն արդեն ստացել են մշակույթի նախարարության փաստարկներն ու հիմնավորումները։ Հիշեցնենք, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ որոշում կայացվեց, որ նախարարությունը կուղարկի փաստարկները, թատրոնն էլ կներկայացնի իր հակափաստարկները։ Պայմանավորվածության համաձայն՝ նոր տնօրեն չի նշանակվել այժմ օպերայի թատրոնի տնօրենի պարտականությունները կատարում է տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը