Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

ՊԵԿ-ի պատասխանը «Սպայկա» ՍՊԸ-ի ասուլիսում հնչած հայտարարություններին

2019 թվականի ապրիլի 5-ին «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ, որոնց Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ առանձին կետերով.

1. Քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվում:

ՊԵԿ քննչական վարչությունում «Սպայկա» ՍՊ և այլ ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործով 04.09.2018թ-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին, սակայն քրեական գործի վարույթը չի կարճվել և նախաքննությունը շարունակվում է: Ավելին, քրեական հետապնդումը դադարեցվել է մեղադրանքի դրվագների հետ չառնչվող այլ դրվագի մասով:

2. Մեղադրանքի առաջադրման հիմքում միայն փորձագիտական եզրակացությունն է դրվել:

Տեղեկացնում ենք, որ 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարների հաշվարման համար և մեղադրանքի համար հիմք են հանդիսացել քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ելակետային տվյալներ՝ ապացույցներ, այդ թվում օտարերկրյա պետություններ կատարված հարցումների արդյունքում ստացված համապատասխան փաստաթղթեր:

3. Փորձագիտական եզրակացությանը չծանոթացնելու մասով:

Քրեական գործով դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը և փորձագետի եզրակացությանը Դավիթ Վենգերի Ղազարյանին նախօրոք չի ծանոթացվել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալը, մեղադրյալը և տուժողն իրավունք ունեն մինչև փորձաքննություն կատարելը ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը և ստանալ իրենց իրավունքների պարզաբանում, իսկ քննիչի կողմից փորձագետի եզրակացությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում ծանոթանալ փորձագետի եզրակացությանը: Նկատենք, սակայն, որ Դավիթ Վենգերի Ղազարյանը դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու օրն ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ, հետևաբար չի օգտվել վերը նշված իրավունքից,

վերջինս քրեական գործով մեղադրյալ է ներգրավվել միայն 04.04.2019թ-ին և նույն օրը ծանոթացել է և դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, և փորձագետի եզրակացությանը: Այժմ էլ զրկված չէ փաստարկներ ներկայացնելու և միջնորդություններով հանդես գալու հնարավորությունից:

4. Պետությանը պատճառված 7 036 666 312 ՀՀ դրամ վնասից մոտ 5 միլիարդ ԱԱՀ մասով հաշվարկը հիմնավոր չէ, հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի կարգավորումը (պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը):

Հարկ է նշել, որ ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ն ենթակա է վերադարձման հետագայում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարք կատարելիս (ինչպիսին հանդիսանում է արտահանումը):

Սակայն, տվյալ գործարքների իրականացման ժամանակահատվածում՝ 01.01.2015թ-ից մինչև 11.01.2016թ-ը գործող օրենսդրության համաձայն, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտ էր ապրանքների ներմուծման ժամանակ հարկային մարմին ներկայացնել՝

ա) ներմուծման հարկային հայտարարագրերը,

բ) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը,

և ՀՀ պետական բյուջե վճարել ավելացված արժեքի հարկի գումարները:

Նշված պայմանները ապահովվելուց հետո ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորելու և հետագայում նշված գումարները վերադարձնելու նպատակով անհրաժեշտ էր հարկային մարմնին ներկայացնել՝

ա) արտահանման հարկային հայտարարագրերը,

բ) նեմուծողի հաշվառման վայրի հարկային մարմնի հաստատած՝ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած (տվյալ դեպքում ԵՏՄ անդամ հանդիսացող պետության հարկ վճարողի) հայտարարությունը,

Հետևապես ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումը և վերադարձը հնարավոր է միայն վերը նշված պայմանների ապահովման դեպքում:

5. ՊԵԿ-ը երևի մոռացել է, որ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը ազատված է շահութահարկից:

Հարկ է պարզաբանել, որ իրավահարաբերության պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36-րդ և ներկայումս գործող ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված արտոնությունը վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողներին: Հետևաբար, գյուղատնտեսական և այլ ապրանքներ ներմուծողների և դրանք հետագայում արտահանողների վրա նշված արտոնությունը չի տարածվում:

6. Փորձագետի եզրակացությունը տրվել է սեղմ ժամկետներում:

Սա կարող է պայմանավորված լինել հաշվարկի պարզությամբ և դրա հիմքում ընկած բազմածավալ փաստաթղթերի առկայությամբ:

7. Իրենք շատ լավ գիտեն, թե «որ սենյակում ով է նստած եղել»:

Նշվածը, ըստ էության կարելի է մեկնաբանել որպես հանցագործության մասին տեղեկություններ, որոնց տիրապետում է դրանք հնչեցրած անձը և կոչ ենք անում անպայման դրանք ներկայացնել քրեական գործի շրջանակներում: Միաժամանակ, ՊԵԿ քննչական վարչության կողմից կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցանք կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ավելորդ չենք համարում շեշտել, որ քննիչի կողմից Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար ներկայացված միջնորդության հիմք չի հանդիսանում «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Վենգերի Ղազարյանի կողմից տույժերով հանդերձ հաշվարկված 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ չվճարելը, այլ միջնորդության հիմք են հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոց կիրառելու մասին պարտադիր պահանջները, որոնց առկայության մասով ապացույցները ներկայացվել են դատարանին:

Միաժամանակ, կոչ ենք անում ընկերության մոտ առկա խնդիրները չշահարկել և դրանով չփորձել քրեական գործի քննության վրա ազդեցություն ունենալ, մանավանդ, որ ՊԵԿ քննչական վարչությունը կամ որևէ այլ ստորաբաժանում չունի մեղավարություն ստեղծված իրավիճակի համար:

ՊԵԿ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին