Աղմկահարույց օրինագիծը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը
Օրինագծի կարգավորման օբյեկտը սեղմված գազի հաշվարկման մեխանիզմն է՝ հաշվի առնելով ակցիզային հարկը: Ապրիլի 5-ին Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստին Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Փոխնախարարը նշեց, որ Հայաստանում 700 հազար սպառողներ մեքենաների համար սեղմված գազ են օգտագործում: «Գոյություն ունեն սպառողների իրավունքների խախտման վտանգներ: Լավ հայտնի է, որ ավտոլցակայաններում գազի ծավալը կարող է հեշտությամբ փոփոխվել արտաքին գործոնների ազդեցությամբ, ինչպիսին են ջերմաստիճանը եւ ճնշումը: Այսպիսով, առաջանում են սեղմված գազի թերակշռման վտանգներ»,- պարզաբանեց Պողոսյանը:
Նա նշեց, որ ներկայումս ԱԳԼԿ-ում գազը գրանցվում է խորանարդ մետրերով, սակայն չափման այլ միավորի՝ կիլոգրամի անցնելու դեպքում, համանման վտանգները նվազագույնի կհասցվեն: Փոխնախարարի խոսքով՝ սա է հենց իրենց առաջարկի էությունը:
Նշենք, որ օրինագիծը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակակացությունը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim