Քոչարյանի 2.5 տարեկան թոռանը արգելվել է տեսակցել պապիկին
«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով կալանավորված է նախորդ տարվա դեկտեմբերի 7-ից, ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին տեսնել չի կարող։ Սեդրակ Քոչարյանին՝ հորը բանտում տեսակցելու վրա արգելանք է դրված։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Մանրամասները չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ այո»,- ասաց Սողոմոնյանը, ի պատասխան մեր այն հարցի, թե արդյո՞ք արգելված է Սեդրակ Քոչարյանին այցելել հորը այն պատճառով, որ նրա դեմ քրեական գործ կա հարուցված։ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտնեց, որ կալանավորված Քոչարյանի 2.5 տարեկան թոռանը եւս թույլ չեն տվել տեսնել նրան։ Սողոմոնյանը չցանկացավ նշել, թե մանկահասակ երեխային ինչու է արգելված տեսակցել Քոչարյանին։ Փոխարենը հայտնեց, թե եզրակացությունները թողնում է ընթերցողին։
Ինչպես հայտնի է երեկ ՀՀ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հանձնարարեց զբաղվել սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում կեղծ տեղեկություններ տարածողներով՝ ֆեյքերով։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ ֆեյքերի «բանակ» ունեն նաեւ Քոչարյանները։ Վերջինիս մասին դրական կարծիքներ, իսկ գործող իշխանություններին քննադատելու համար էլ տվյալ օգտատերերը փող են ստանում։ Հաշվի առնելով վերոնշյալը Սողոմոնյանից հետաքրքրվեցինք, չունե՞ն մտավախություն։ Ի պատասխան Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարեց, թե իրենք ֆեյքեր, կամ ֆեյքերի «բանակ» չունեն, եւ նմանատիպ թեմաները իր հետ որեւէ առնչություն չունեն։
Սողոմոնյանը ընթացող դատավարությունից սպասելիքների մասին խոսելիս նշեց, թե Ռ․ Քոչարյանի նկատմամբ կա քաղաքական հետապնդում։ «Քոչարյանը քաղբանտարկյալ է, եւ դրա մասին ոչ թե միայն ես, կամ իր մերձավորներն ենք ասում, դա գնալով ավելի ու ավելի տարածում ստացող կարծիք ու գնահատական է։ Հիմա, այս ճնշումների պարագայում, որ կա դատարանների, իրավական համակարգի վրա, թե այս ամենից հետո ինչ որոշում կկայացվի, ես չեմ կարող ասել։ Այսինքն, եթե այս քաղաքական կոմպոնետները չլինեն, եթե մենք քննարկենք զուտ գործը, ապա 99.9 տոկոս, այս պրոցեսը լինելու էր հօգուտ նախագահ Քոչարյանի»,- եզրափակեց Վիկտոր Սողոմոնյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim