Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Սվիտալսկի. Մարդիկ փողոցներում բոլոր իրավունքներն ունեն անհամբեր լինելու, արդյունքներ պահանջելու

«Մարդու իրավունքների հարցով հանրային լսումները կարևոր նշանակություն ունեն երկրում ժողովրդավարական մշակույթը խթանելու համար։ ԵՄ համար մարդու իրավունքների քննարկումների ընդգրկունությունը առաջնահերթություն է»,-այսօր այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հարցով հանրային լսումների ժամանակ, որին ներկա են նախարարներ, դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպաններ։

Սվիտալսկին նշեց, որ մարդու իրավունքների հարցը ՀՀ-ԵՄ օրակարգի առաջնային հարցերից է, ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են միասնական արժեքների վրա, որի կարևոր բաղադրիչն է մարդու իրավունքները։

«Այս քննարկման մեջ կա նաև պրակտիկ արժեք, քանի որ հաջորդ շաբաթ Բրյուսելում մենք ունենալու ենք տարեկան քննարկում մարդու իրավունքների երկխոսություն մեր հայ գործընկերների հետ»,-ասաց Սվիտալսկին։

Սվիտալսկին նշեց, որ նախորդ տարվա իրադարձությունները հիմք են նաև քննարկումների համար և նոր դիտանկյունից են նայում մարդու իրավունքների օրակարգին։ Սակայն սա չի նշանակում, որ խնդիրները վերացել են, քանի որ անգամ ամենաժողովրդավարական հասարակություններում մենք կատարյալ չենք, ունենք մշտական մարտահրավեր՝ պատասխանելու մարդու իրավունքների խնդիրներին ու հարցերին։

Դեսպանը նշեց, որ հաջորդ շաբաթ կդիտարկեն, թե ինչպես է մարդու իրավունքների օրակարգն առաջընթաց արձանագրել։

«12 ամիսը կարող է կարճ ժամանակ թվալ, բայց մարդիկ փողոցներում բոլոր իրավունքներն ունեն անհամբեր լինելու, ունեն իրավունք՝ պահանջելու արդյունքներ, սպասել փոփոխություններ»,-ասաց Սվիտալսկին, նշելով, որ շատ դեպքերում այս փոփոխությունները տեղի են ունենում, սակայն խնդիրները մնում են, մասնավորապես դատական բարեփոխումները, որը ԵՄ-ի համար ՀՀ-ի հետ երկխոսության ողնաշարն է։

Սվիտալսկին նշեց 3 կարևոր ուղղություններ. գենդերային հավասարություն, մասնավորապես Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունմանը, Ստամբուլի կոնվենցիային, որը ՀՀ-ն ստորագրել է, բայց դեռևս չի վավերացրել։ Երկորդ կարևոր ուղղությունը, որը առաջնային է ԵՄ համար, խտրականության դեմ պայքարն է։

«ԵՄ փիլիսոփայությունը հիմնված է շատ պարզ ճշմարտության վրա՝ չեն կարող լինել երկրորդ դասի քաղաքացիներ եվրոպական հասարակություններում։ Հանդուրժել՝ չի նշանակում սիրել, բայց նշանակում է ընդունել, որ մարդիկ տարբեր են»,-ասաց Սվիտալսկին, հույս հայտնելով, որ Հայաստանն առաջընթաց կարձանագրի այս ոլորտում։

Երրորդ կարևոր խնդիրը, ըստ դեսպանի, աշխատանքային ու սոցիալական իրավունքներն են։