Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ամեն հաջողակ կնոջ կողքին էլ հաճախ կա խելոք տղամարդ

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանն իր թոռնուհի Սավաննայի հետ շուտով լույս է ընծայելու «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» գիրքը, որը հինգից տասներկու տարեկան երեխաների համար է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նախագահի տիկին Նունե Սարգսյանն անկեղծացել է, թե որտեղից է գալիս սերը գրելու և ստեղծագործելու հանդեպ, պատմել է այն մասին, թե ինչպես է ստեղծագործում վեցամյա թոռնուհու հետ, կիսվել է իր երազանքներով ու հետաքրքիր դրվագներ պատմել կյանքից:

Տիկին Սարգսյան, Ձեր հայրը լրագրող է, մայրը՝ ուսուցչուհի: Դուք բանասեր եք, գրում եք, նաև նկարում: Ընտանեկան մթնոլորտը նպաստե՞լ է ձեր մասնագիտական նախասիրությունների ձևավորմանը:

Ամեն երեխայի և դեռահասի վրա ազդում է ընտանեկան մթնոլորտը և ընտանիքի ճաշակը։ Ընտանիքում է, որ ես ստացա աշխատանքի հանդեպ վերաբերմունքը, սովորեցի ժամանակս ճիշտ օգտագործել և ծույլ չլինել։ Իմ շուրջը բոլորը աշխատում էին։ Պապիկս, օրինակ, «Արմենպրես»-ի թարգմանիչն էր։ Հիշում եմ, որ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարների երկար ճառերը ռուսերենից հայերեն թարգմանելու համար նա գիշերները մնում էր հիմնարկում՝ ապահովելով առավոտվա մամուլում ճառերի հայերեն տպագրությունը։

Մեծացել եմ գրքերի ու թատրոնի մասին զրույցներ ականջ դնելով, արվեստի համաշխարհային գանձերը մեր տան գրադարանում ուսումնասիրելով։ Ինձ համար մեծ ուրախություն էր, երբ հյուրեր էինք ունենում։ Ամեն հյուր իր կերպարն ուներ, ամեն հյուր իր պատմություններն ուներ, որոնք անչափ հետաքրքրում էին ինձ։

Հոդվածներ, ակնարկներ եք գրել մշակութային գործիչների մասին: Այդ շրջանի գործունեության ի՞նչ հետաքրքիր դրվագներ են տպավորել Ձեզ:

Լոնդոնի թատրոններից մեկում բեմադրվեց Ազնավուրի ստեղծած մյուզիքլը ֆրանսիացի նկարիչ Անրի դը Թուլուզ Լոթրեկի մասին։ Արմենն ու ես գնացինք առաջնախաղին և շատ հավանեցինք։ Լոթրեքը պոստիմպրեսիոնիզմի հայտնի նկարիչներից է։ Նա ազնվական ընտանիքից էր և հիվանդությունների պատճառով հաշմանդամ էր և տրվել էր արվեստին։ Նրա գործերում շատ են կրկեսում աշխատող կանայք՝միակ կանայք, որ չէին խորշում նկարչից։ Ահա այդ դրաման էր պատկերված մյուզիքլում ՝ Ազնավուրի հիանալի երգահանության միջոցով։

Ներկայացումից հետո ճաշեցինք Ազնավուրի հետ, շնորհավորեցինք նրան և մաղթեցինք, որ ներկայացումը երկար տարիներ լինի բեմում։

Ավաղ, Ազնավուրի «Լոթրեք» մյուզիքլը դադարեցվեց մի քանի ամիս հետո։ Պատճառն ինձ հայտնի չէր։ Թերևս այդ գեղեցիկ օպերետը բեմադրվեց սխալ տեղում, սխալ ժամանակ։ Չէ՞ որ Անգլիայում այս ժանրը մեծ մրցակցություն ունի ։

Արմենն ու ես ներկա էինք նաև վերջին ներկայացմանը և Ազնավուրի համար այդ տխուր օրը կիսեցինք նրա հետ, սփոփեցինք և հուսադրեցինք՝ ասելով, որ անպայման պետք է կրկնել բեմադրությունը։ Մենք նաև զրուցեցինք Ջավախքի Ախլցխա քաղաքի մասին, որտեղ ծնվել են Շառլի հայրը և իմ մայրը։ Այդպես մեր միջև ավելի սերտ բարեկամություն ստեղծվեց։ Ես ակնարկ գրեցի «Լոթրեք»-ի մասին, որը տպագրվեց Երևանում՝ «Առավոտ» թերթում և սփյուռքի հայկական մամուլում։

Ազնավուրը հրաշալի երաժշտություն էր գրել։ Գուցե հայ բեմադրիչները գտնեն «Լոթրեք» մյուզիքլը և կրկին բեմադրեն, քանի որ գեղեցիկ և հետաքրքիր ստեղծագործություն է։

 Բոլորս Շառլ Ազնավուրին գիտենք ոչ միայն որպես հրաշալի ստեղծագործողի, փայլուն երգահանի և մեծ հայի, այլև որպես սրտացավ ու բարի մարդու: Դուք առիթ եք ունեցել անձամբ ճանաչել նրան. հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն էր Ազնավուրը առօրյա հարաբերություններում:

Ազնավուրը շատ մարդկային անձնավորություն էր՝ առանց փառասիրության, առանց ձևականությունների։ Նա հանգիստ էր և հավասարակշռված ընկերների շրջապատում։ Նա համաշխարհային մեծության հասած դեմք էր, սակայն ամեն ինչ նրա մոտ ներդաշնակ էր, առանց որևէ ցուցամոլության։ Կեղծ նոտաներ չէի տեսնում նրա մեջ մեր զրույցներում։ Հիացած եմ Ազնավուրով՝ որպես պոետ ու երգիչ, որպես մարդ և որպես հայ։

Չեմ կարող չանդրադառնալ հեքիաթներին, որոնք գրում եք: Ե՞րբ և ինչո՞ւ որոշեցիք ստեղծագործել մանուկների համար:

Ստեղծագործել եմ յոթ տարեկանից, որն ինքստինքյան ստացվեց։

Հետագայում գրում էի խորհրդային մանկապատանեկան թերթերի և ամսագրերի համար, շատ ակտիվ էի դպրոցի գրական խմբակում։ Հեքիաթներ միշտ գրել եմ, սակայն հրատարակվել եմ 2005 թվականից։ Այդ հարցում ինձ քաջալերեց ամուսինս։ Ես թերահավատ էի, բայց Արմենն ինձ վստահեցրեց, որ հատկություն ունեմ երեխաների հետ խոսելու և նրանց պատգամներ հաղորդելու։

Նշեցիք, որ հեքիաթների միջոցով պատգամներ եք ցանկանում փոխանցել երեխաներին: Որո՞նք են այն հիմնական արժեքները, որոնց կարող են ծանոթանալ փոքրիկ ընթերցողները ձեր ստեղծագործությունների շնորհիվ:

Կյանքը փոխվել է՝ բարդացել է և արագացել։ Ամեն ինչ տարբեր է, քան առաջ։ Այն, ինչ մեր երեխաներն են հիմա անում, մենք երազում էինք, կամ կարդում էինք գիտաֆանտաստիկ գրքերում։ Համակարգչային, հեռուստատեսային տեղեկատվության քանակը երեխաների համար էապես մեծացել է, և այս պայմաններում կարևոր է դարձել պահպանել մարդկային պարզ արժեքները։ Հեքիաթներիս միջոցով փորձում եմ երեխաներին բարություն և սեր փոխանցել՝ ընտանիքի, աշխատասիրության, ընկերնասիրության, համարձակության, իրար օգնելու կարևոր արժեքները սերմանել նրանց մեջ։

Եթե չեմ սխալվում, պատրաստվում եք հեքիաթների նոր ժողովածու լույս ընծայել: Կբացե՞ք փակագծերը:

«Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» ստեղծել եմ թոռնիկիս՝ Սավաննայի հետ։ Նա վեց տարեկան է։ Մենք պատմություններ էինք հորինում այս երկու կերպարների մասին և, ի վերջո, որոշեցինք գրքի վերածել այն։ Սավաննան նկարազարդեց գիրքը, որը լույս կտեսնի շատ շուտով՝ Լոնդոնում, ինչպես նաև Երևանում՝ անգլերեն և հայերեն։

Սավաննան Հայաստանո՞ւմ է ապրում:

Մենք ունենք երկու որդի՝ Վարդանը և Հայկը։ Վարդանն ամուսնացած է և ունի երեք զավակ։ Որդիներս աշխատում են Լոնդոնում։ Հիմա թոռնիկներս այստեղ են՝ Երևանում։ Ամրապնդում են իրենց հայերենը և մաթեմատիկան։

Խոսեցիք Լոնդոնի մասին… Հարցազրույցներից մեկում նշել եք, որ սիրում եք Հայաստանը, բայց Լոնդոնի նման հրաշալի քաղաք աշխարհում չկա: Որքան գիտեմ, բավականին ցրտաշունչ քաղաք է, «Ֆորսայթների պատմությունը» ընթերցելուց հետո հասկացա, որ սառը ու հաշվենկատ մարդիկ են անգլիացիները: Այդ քաղաքի հատկապես ի՞նչն է ձեզ գրավում: Որո՞նք են այնտեղ անցկացրած տարիների ամենահիշարժան ու հետաքրքիր իրադարձությունները:

Ո՜չ Լոնդոնը և ո՜չ էլ Փարիզը այլևս ցրտաշունչ քաղաքներ չեն. հավանաբար կլիմայական փոփոխությունների հետևանքով։

Լոնդոնը ինձ համար հրաշալի է նրանով, որ այն համաշխարհային մշակույթի կենտրոն է։ Բազմազան ընտրություն կա համերգների և ՝ օպերաների, բալետների և կինոդիտումների, դասախոսությունների և ցուցահանդեսեսների: Աշխարհի լավագույն երաժիշտները ձգտում են ելույթ ունենալ Լոնդոնում, լավագույն նկարիչները ձգտում են ցուցադրվել այնտեղ:

Այս բոլորով հանդերձ, Երևանն է իմ քաղաքը և իմ սիրա՜ծ քաղաքը։

Դժվարությա՞մբ թողեցիք Լոնդոնը:

Ես շատ հաճախ եմ ճամփորդել եմ և ապրել տարբեր քաղաքներում։ Բոլոր տարիների ընթացքում եկել եմ Երևան, որն իմ տունն է։

Բազմաթիվ քաղաքական գործիչներ շեշտում են, որ չէին կարող լուրջ հաջողությունների հասնել, եթե իրենց կողքին բանիմաց և նվիրված կին չլիներ: Դուք ի՞նչ դերակատարություն եք ունեցել Արմեն Սարգսյանի ձեռքբերումներում:

Համաձայն եմ։ Սակայն կարծում եմ, որ ամեն հաջողակ կնոջ կողքին էլ հաճախ կա խելոք տղամարդ։

Մի առիթով ասել եք, որ շատ երազանքներ եք զոհել հանուն ընտանիքի բարեկեցության: Ինչի՞ մասին եք երազում այսօր:

Երազում եմ, որ Հայաստանում երեխաները լինեն առողջ ու զվարթ, կրթություն ստանան և մասնագիտություն ձեռք բերեն, որ ընտանիքները լինեն բարեկեցիկ և երջանիկ, որ երբեք չլինի պատերազմ։

Շուտով մոտենում է ապրիլի 7-ը՝ մայրության և գեղեցկության տոնը: Ի՞նչ կմաղթեք կանանց:

Մայրության ու գեղեցկության տոնի առիթով մաղթում եմ մեր կանանց առողջություն և երջանկություն։

Սիրելի կանայք, ձեր աչքերի փայլը, ձեր ժպիտը, ձեր քաջալերանքը ամուսնուն և երեխաներին, ձեր զրնգուն ձայնը և ուրախ ծիծաղը վարակում է բոլորին։ Ուստի շարունակենք լինել ուժեղ, լավատես և կենսունակ հայ նոր սերունդը կրթելու համար։