Բյուջեից դատական համակարգին մոտ 2 մլրդ դրամ է փոխանցվել պարգևավճարների համար, բայց այն չի բաշխվել
«Ժողովուրդը» գրում է. «Դատական համակարգի աշխատակիցները փաստի առաջ են կանգնել: Օրենքով սահմանված կարգով՝ դատական համակարգին բյուջեից գումար է փոխանցվել աշխատակիցներին պարգևավճար տալու համար, սակայն այն չեն կարող ըստ նպատակի օգտագործել:
Պատճառն այն է, որ այդ գումարը բաշխելու ընթացակարգ չկա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը չի հերքել այդ լուրերը՝ ասելով. «1 միլիարդ 845 միլիոն դրամ հատկացված է դատական համակարգին՝ ողջ անձնակազմին, պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ տողով առանձին:
Գումարը մինչ օրս չի օգտագործվել, որևէ մեկն այդ տողից որևէ դրամ պարգևատրում չի ստացել, քանի որ տարեսկզբից ստացել եմ լիազոր մարմնի գրությունը, որ պետք է սահմանվի կարգ այդ գումարի բաշխման համար: Քանի կարգը սահմանված չէ, որոշել ենք ինքնագործունեությամբ չզբաղվել և սպասել այդ կարգի ընդունմանը կամ մշակմանը»:
Իսկ փաստաթուղթը, ըստ Փոլադյանի, պետք է ընդունի ՀՀ կառավարությունը՝ հանձին ՀՀ ֆինանսների նախարարության»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
ԼՐԱՀՈՍ
10:33 • 05/04
Արմեն Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
10:25 • 05/04
Բարսելոնայում Վրաստանի 66 քաղաքացի է ձերբակալվել
10:24 • 05/04
Մոուրինյուն հետաքրքրված է Ինտեր վերադարձով
10:19 • 05/04
Կրակոցներ Երևանում. ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, նա վնասազերծել է իր վրա կրակողին. Shamshyan.com
10:14 • 05/04
Պորոշենկոն Զելենսկիից պահանջել է «տղամարդ լինել» ու գալ բանավեճին (տեսանյութ)
10:01 • 05/04


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim