Հայաստանը ուզում է մեծացնել ատոմակայանի շահագործումը երկարաձգելու ՌԴ վարկի մարման ժամկետը
Հայաստանը նպատակահարմար է համարում մեծացնել ՌԴ պետական վարկի մարման ժամկետը, որը հատկացվել է Հայկական ատոմակայանի շահագործումը երկարաձգելու նախագծի ֆինանսավորման համար, ինչպես նաեւ տեղափոխել վարկի մարման սկիզբը՝ կապված նախագծի աշխատանքների հետաձգման հետ։ Այս մասին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտնել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ուզում եմ բարձրացնել Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի իրականացման աշխատանքների հետաձգման հետ կապված հարցը։ Մենք պարզել ենք մի քանի պատճառներ՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ։ Նախագիծը հաջողությամբ ավարտելու համար անհրաժեշտ է վարկի գործողության ժամկետի երկարաձգման, ինչպես նաեւ վարկի մարման սկզբի հետաձգման մասին որոշում կայացնել։ Առայժմ վարկի ամենամյա վճարումների միակ աղբյուրը ատոմակայանի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի իրացումից ստացված միջոցներն են»,- ասել է Մելքոնյանը։
2014 թ․ Ռուսաստանը եւ Հայաստանը ստորագրել են Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետների երկարաձգման հարցով համագործակցության միջկառավարական համաձայնագիր, իսկ 2015 թ․ այդ աշխատանքների ֆինանսավորման համար Երեւանին 270 մլն դոլար պետական վարկի եւ 30 մլն դոլար գրանտի տրամադրման համաձայնագիր։ Միջոցները տրամադրվել են 15 տարով։
2015 թ․ սկսվել են երկրորդ էներգաբլոկի ծառայության ժամկետի երկարաձգման աշխատանքները։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim