Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ինչպես է 108 հազար դրամով օտարվել ավելի քան 1900 քմ տարածք․ Մհեր Սեդրակյանի որդին պատասխանել է դատախազությանը

Անմեղության կանխավարկածի սկզբունքը հաշվի առնելով՝ արդարացի չէ քրեական գործի հարուցումից անմիջապես հետո նշանակել մեղավորներ: Այսպիսի գնահատկանով հայտարարություն է տարածել ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը՝ անդրադառնալով Դատախազության հաղորդագրությանը, ըստ որի՝ նրան 108.000 դրամով օտարվել է «Վարդավառ զբոսայգու» տարածքի 18 քմ մակերեսով շինությունն իր 1890 քմ մակերեսով սպասարկման հողամասով։

«2019 թվականի ապրիլի 4-ին տարբեր կայքերում հրապարակված՝ «Թոխմախի Մհերը և որդին ապօրինի օտարել են հսկա հողատարածք» վերնագրով նյութի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը. 2004-ին ես որևէ որևէ պաշտոն չեմ զբաղեցրել և կարծում եմ, որ նույնիսկ քննության առարկա չի կարող դառնալ իմ կողմից գույք օտարելու կամ չօտարելու հարցերը, քանի որ անվիճելի է, որ ես չէի կարող օտարել համայնքային գույք: Ի դեպ, եթե 2002 թվականի դրությամբ ուսումնասիրենք օտարված հատվածի՝ տիեզերքից կատարված լուսանկարները, ապա պարզ կլինի, որ դրանք զբոսայգու տարածք փաստացի չեն եղել, օրինակ՝ տրամվայի գծերը (տրամվայի կրուգը) ինչպես կարող են լինել զբոսայգու տարածք:

Կարծում եմ, որ տվյալ հատվածին ծանոթ ցանկացած մարդ հիշում է, որ այդ հատվածում զբոսայգի չի եղել: Իսկ ինչ վերաբերում է հարակից Վարդավառ զբոսայգուն, ապա այն այսօր Երևան քաղաքի ամենաբարեկարգ այգիներից է դարձել, որի պահպանումն ու խնամքի կազմակերպումը իմ ընտանիքի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Բացի այդ, օտարումները համաձայն տեղական ինքնակառավարման մասին այն ժամանակվա դրությամբ գործող օրենքի, իրականացրել է համայնքի ավագանին, որը 15 անձից բաղկացած կոլեգիալ մարմին է եղել: Համայնքի ղեկավարը ունեցել է խորհրդակցական ձայնի իրավունք: Համայնքի ղեկավարը ընդամենը կնքել է ավագանու որոշումները:

Ինչ վերաբերում է հրապարակումների այն մասին, որ համայնքի ղեկավարը կարող էր դատական կարգով վիճարկել ավագանու որոշումները, ապա այդ կապակցությամբ նշեմ, որ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու գործունեության իրավական ապահովումը իրականացրել է իրավաբանական բաժինը՝ բաժնի պետի գլխավորությամբ, բացի այդ բաժնի պետն է տվել եզրակացություններ կնքվող գործարքների՝ օրենսդրությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ: Հետևաբար համայնքի ղեկավարը չէր կարող ինքնակամ, առանց բավարար հիմքերի դատական կարգով վիճարկել ավագանու որոշումը, առավել ևս չի կարող պատասխանատվության հարց առաջանալ հայեցողական այդ լիազորությունը չիրականացնելու համար:

Ինչ վերաբերում է գներին, ապա նշենք, որ խոսքը վերաբերում է 2004 թվականին, երբ գործել է այլ օրենսդրություն, ուստի այդ ամենը պետք է դիտարկել 2004 թվականին գործող օրենսդրության համատեքստում: Անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը հաշվի առնելով կարծում ենք արդարացի չէ քրեական գործի հարուցումից անմիջապես հետո նշանակել մեղավորներ: Կարծում ենք նաև, որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում կպարզվի ամեն ինչ: Իսկ մինչ այդ ճիշտ կլիներ հրապարակումները կատարելուց առաջ լսել նաև մյուս կողմին»,- ասված է նրա հայտարարության մեջ: