Ռոբերտ Քոչարյանը չհիշեց, որ ժամանակին պարգևատրել է բողոքը քննող դատավորին. փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հիշում, որ նախագահ եղած ժամանակահատվածում պարգևատրել է իր խափանման միջոցի գործով բողոքը քննող դատավոր Ռուզաննա Բարսեղյանին: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը: Հարցին, թե արդյոք այդ հանգամանքը կարող է դատավորի ինքնաբացարկի հիմք հանդիսանալ, Ալումյանն ասաց.
«Ես էլ լսել եմ, որ նա պարգեւատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից, պարոն Քոչարյանը այդպիսի բան չհիշեց: Հաստատ գիտեմ, որ դատավորը Ամերիկյան դեսպանատան կողմից էլ է պարգեւատրված եղել, եթե այս ամեն ինչը իրար հետ գումարենք՝ կստացվի, որ երեւի լավ դատավոր է: Եթե Ամերիկյան դեսպանատունն էլ իր հերթն է համարել, որ լավ դատավոր է պարոն Քոչարյանն էլ իր հերթին, միգուցե էլի ուրիշ պարգեւներ էլ ունի՞, դա մեզ միայն ուրախացնում է եւ ինքնաբացարկի հիմք հանդիսանալ չի կարող»:
Ալումյանը նշեց, որ նախքան բողոքի քննությանն անցնելը փորձելու են հասկանալ, թե ինչ եղանակով է բողոքը մակագրվել դատավոր Ռուզաննա Բարսեղյանին: Բացի դա պաշտպանական կողմը միջնորդել է առանց քննության թողնել դատախազության բողոքը. «Մենք միջնորդել ենք, որպեսզի դատախազների վերաքննիչ բողոքը թողնվի առանց քննության, որովհետեւ օրենքով նախատեսված չէ, որ դատախազները կարող են դատարանի որոշման պատճառաբանական մասը բողոքարկել»,- ասաց Ալումյանը:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, փետրվարի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Առաջին ատյանի դատարանն արձանագրել էր, որ Քոչարյանին վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Բացի այդ՝ դատարանը նաև գտել էր, որ առկա չէ Քոչարյանի թաքնվելու վտանգ: Դատարանի այս որոշումը բողոքարկել են թե՛ Քոչարյանի պաշտպանները, թե՛ դատախազությունը
Նշենք, որ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի կենսագրությունում նշված է, որ նա 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգեւատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim