Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Նպաստն ուշացնելու համար մեղավորները պետք է աշխատանքից ազատվողների առաջին տողերում լինեն. Փաշինյան

Կառավարության այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նպաստների ուշացման խնդրին: «Էս հարցը լուծե՞լ ենք», - հարցրեց նա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին:

«Պարոն վարչապետ, ուշացման խնդիրը մի քանի պատճառ ունի, տեխնիկական գործընթացների հետ է կապված: Վճարման ցուցակների կազմման աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում, սակայն մի փուլում մեր տեղեկություններով, տեխնիկական խնդիրներ են եղել համակարգի ներդրման հետ կապված: Մյուս փուլում խնդիր ենք ունեցել սոցիալական աջակցության տարածքային մարմիններում ID քարտերի միջոցով այդ վճարումներն իրականացնելու հարցում», - ասաց Բաթոյանը:


Վարչապետը հարցը կոնկրետացրեց. «Այս պահին լուծվե՞լ է հարցը, բոլորը ստացե՞լ են»:

Զարուհի Բաթոյանն էլ արձագանքեց, որ մարտի 29-ին բացվել է վճարումը, դրանից հետո օրենքով սահմանված կարգով 10 օրվա ընթացքում «Հայփոստը» պետք է տրամադրի. «Բոլոր տարծքներում սկսվել են վճարումները, բայց մենք խնդիր ունենք տեխնիկական: Այս պահին դա իրականացրել ենք թղթային ձեւով, բայց հաջորդ ամիս պետք է տեխնիկական ապահովությունն իրականացնենք, որ խնդիր չառաջանա», - ասաց նախարարը։

«Մենք երաշխավորվա՞ծ ենք, որ մյուս ամիս չեն լինի ուշացումներ», - հետաքրքրվեց վարչապետը։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ չլինի», - նշեց Զարուհի Բաթոյանը։

Վարչապետն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախապես չեն ապահովել տեխնիկական մասը, որեւէ մեկը կարո՞ղ է տալ հարցի պատասխանը։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, որ 2017-ին կառավարությունը որոշում է կայացրել, որով սահմանել է պետական մարմիններում էլելկտրոնային փաստաթղթերի ստորագրության կիրառման կարգը. «Մենք անցած տարվա հոկտեմբերի 2-ին առաջին անգամ շրջաբերականով տեղեկացրել ենք մեր գործընկերներին ու խնդրել ենք, որ ապահովեն էլեկտրոնային ստորագրությունների վավեր հավաստագրերը, 10 հազար օգտատերից մոտ 3000-ինն է եղել վավեր: Խոսքը վերաբերում է գանձապետարանում հաշիվներ ունեցողներին՝ պետական մարմիններ, համայնքային մարմիններ»:

Նախարարի խոսքով՝ մի անգամ էլ փետրվարի 2-ին են բոլոր օգտատերերին իրազեկել, որ այս ամենն ապահովեն մինչեւ մարտի 21-ը։

«Փաստորեն, էդ տասը հազար հոգին պետական ծառայողներ են, բա ինչի՞ չեն կատարել հանձնարարականը։ Տիկնայք ու պարոնայք, ինչո՞ւ ձեր ենթակաները չեն կատարել հանձնարարականը», - հետաքրքրվեց վարչապետն ու շարունակեց. «Որ ասում ենք պետական կառավարման համակարգում լիքը պարապ մարդ կա, ասում եք չէ, այդպես չէ»։

Նա կոչ արեց հանել այն պաշտոնյաների ցուցակը, թեկուզ դա լինի մի քանի հազար մարդ, որոնք հանձնարականը չեն կատարել ու նրանց պատճառով մարդիկ ժամանակին չեն ստացել նպաստները. «Երբ առաջիկայում մենք համակարգի օպտիմալացման խնդիր կլուծենք, ուրեմն այդ մարդիկ պետք է լինեն այդ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվողների առաջին տողերում», - զայրացած նշեց Նիկոլ Փաշինյանը։