Փաշինյանը սպառնաց անձնապես դաժան հակահարված տալ մանիպուլյատորներին
Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն այսօր խիստ զայրացած տոնով սպառնաց բոլոր նրանց, ովքեր, իր խոսքերով, մանիպուլյացիաներ են տարածում, թե իբր կառավարության որոշման արդյունքում թանկացել է գազի գինը; Նա այդ «մանիպուլյտատորներին» սպառնաց ԱԱԾ-ով՝ հանձնարարելով, որ Արթուր Վանեցյանը զբաղվի նրանցով։
«Մանիպուլյատիվ տեղեկատվոյւթյուն կա, թե իբր կառավարությունն էն օրենքի նախագիծը, որ ընդունել ա, գազի թանկացումը էդ օրենքի հետ ա կապված։ Ես ուզում եմ ընդգծել, որ էդ օրենքը դեռ չի քննարկվել, նույնիսկ առաջին ընթերցմամբ չի քննարկվել Ազգային ժողովում։ Երկրորդ էլ՝ մեր փորձագիտական գնահատականներով այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ։ Մենք էստեղ կարող ենք ուրիշ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, և էստեղ պետալան մարմինների արձագանքը պետք է շատ կոշտ լինի»,-ասաց ՆԻկոլ Փաշինյանը։
Նրա կարծիքով այդ մանիպուլյացիաներն անում են որոշ նախկին օլիգարխներ։ «Ես էլի բոլորին ուզում եմ զգուշացնել արդեն վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան՝ անձնապես, բոլորն առանց բացառության։ Որևէ մեկը թող չտրվի գայթալղությանը ժողովրդի վստահության կառավարության հակահարվածի ուժը իր ծնոտին զգալու»,-ասաց վարչապետը՝ կամաց-կամաց բարձրացնելով ձայնի տոնը։
Նա հանձնարարեց համապատասխան մարմիններին՝ գտնել և շատ խիստ պատժի ենթարկել այն տնտեսվարողներին, որոնք այս իրավիճակում փորձում են որոշակի մանիպուլյացիաներ անել։ «Ուրեմն, պարոն Անանյան, ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք։ Չլինի Հայաստանում գազալցակայան, որ ՀԴՄ չխփի։ Եթե պետք ա գազալցակյանները ՀԴՄ խփեն, սնանկանան, ուրեմն թող սնանկանան։ Պետության, ժողովրդի հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինելու»,-ասաց վարչապետը՝ դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։
Վարչապետն այնուհետև անդրադարձավ խոսքի ազատությանն ու մանիպուլյացիաներին՝ դիմելով արդեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։
«Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվորթյան ազատությունը երաշխավորված է։ Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանպուլյացիաներ անելու համար, սա արդեն ազգային անվտանգության խնդիր է։ Ես հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը էս հարցում կկարողանա ապահովել կոնկրետ արդյունքներ»,- ասաց Փաշինյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim