Ինչպես նախկինում, այսօր ևս կողմերի միջև չկա հատման կետ. Ուվե Հալբախը՝ ԼՂ հարցով բանակցությունների մասին
«168 ժամ» թերթը գրում է.
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ողջ տրամաբանությունը՝ հանդիպումները, դրան հաջորդած դիվանագիտական ու ռազմական ուղերձները, պարզապես արտահայտում են այն, թե որքան բարդ հակամարտություն է ԼՂ հիմնախնդիրը, և որքան տարբեր են կողմերի դիրքորոշումները միմյանցից»,- մեզ հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանն ու դրան հաջորդած հայտարարություններին:
Ըստ նրա՝ ինչպես նախկինում, այսօր ևս կողմերի միջև չկա հատման կետ: «Թերևս այդ կետն այսօր ստեղծվում է մթնոլորտ ձևավորելու անվան տակ, կողմերը, չունենալով քննարկման թեմա և անհրաժեշտ ձևաչափ, Արցախի մասնակցությամբ փորձում են մթնոլորտ ձևավորել հետագա շփումների համար՝ չունենալով որևէ այլ ելք, քանի որ, եթե չեն բանակցում, հայտնի չէ, թե ինչ պետք է անեն, ուստի հանդիպել հարկավոր է: Բայց որպեսզի այդ հանդիպումներն արդյունք ունենան, պետք է դրանց, ըստ հայկական կողմի՝ միանա Արցախը, իսկ Ադրբեջանը դեմ է դրան:
Այսօր չկա լուրջ բանակցություն, ու քանի որ չկա, կողմերը նաև զսպող հայտարարություններ պետք է անեն, քանի որ հասկանում են, որ, եթե չկա լուրջ կարգավորման գործընթաց, ապա կարող են լինել միջադեպեր, ինչպես միշտ է պատահում: Դժվար է այս պարագայում խոսել դրական հեռանկարների մասին, քանի որ նույնիսկ իմ նշած ընդհանուր օրակարգը բարենպաստ մթնոլորտի տեսքով, այս զսպող հայտարարություններով խաթարվելու է կամ գուցե խաթարվի»,- ասել է նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim