Նիկոլ Փաշինյանի ուշագրավ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որպես վկա հարցաքննվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: Նա հարցաքննվել է Մանախ մականունով Արթուր Այվազյանի դեմ 2017թ. հարուցված քրեական գործի շրջանակներում:
Դեպքը տեղի էր ունեցել 2017թ.-ի ԱԺ ընտրություններից երկու օր առաջ՝ մարտի 31-ին` կեսգիշերին մոտ. Մանախը զինված հարձակվել էր այդ ժամանակ «ԵԼՔ» դաշինքի համակիր, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա:
Դատարանում վկայի կարգավիճակով ՀՀ վարչապետի հարցաքննությունն ինքնին ուշագրավ է: Սա այն դեպքերից է, երբ կարելի է ասել՝ կատարվածն աննախադեպ է: Նախկինում ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա (էլ չենք ասում՝ պետության ղեկավար) դատարանում վկայի կարգավիճակով չի հարցաքննվել, թեեւ եղել են անձինք, որ աղմկահարույց քրեական գործով անցել են, օրինակ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի գործով վկա էր: Այն ժամանակ դատարանում հրապարակվեցին Քոչարյանի նախաքննական ցուցմունքները:
27-ի գործով դատարանում չհարցաքննվեց նաեւ այն ժամանակ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որն էլ տուժող էր, եւ հրապարակվեցին նախաքննական ցուցմունքները:
Փաշինյանի այս քայլն ինչ-որ տեղ խորհրդանշական է. պետության ղեկավարը, դատարան գալով, ցույց է տալիս արդարադատության հանդեպ հարգանքը, որ բոլորը հավասար են օրենքի առաջ` անկախ իրենց զբաղեցրած դիրքից: Ու եթե հարկավոր է որպես վկա հարցաքննվել որեւէ գործով, ապա անգամ պետության ղեկավարը պարտավոր է ներկայանալ դատարան, այլ ոչ թե օրենսդրական սողանցքներ փնտրի իրեն «ավելորդ տեղը» նեղություն չտալու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim