Առաջիկայում կանդրադառնամ նաև Քոչարյանի գործին. Գևորգ Կոստանյան
Հարցաքննությունը ոչ թե անձով է պայմանավորված, այլ յուրաքանչյուր անձին հարցաքննելու անհրաժեշտությունը պետք է ծագի այդ պահին քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին՝ հիմա՞ էլ է կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն չկա։
«Ես քրեական գործի ընթացքին ծանոթ չեմ, բայց գաղափարն հետեւյալն է, որ եթե այդ պահին քրեական գործի նյութերը պարունակում են մեկ հիմք, հետո հաջորդ պահին քրեական գործերի ընթացքով առաջանում է այլ հիմք, կարող է հարցաքննության անհրաժեշտության առաջանալ կամ չառաջանալ»,–նշեց նա։
Նախկին դատախազը, սակայն, շեշտեց՝ եթե կան հիմքեր, պետք է հարցաքննել յուրաքանչյուրին, անկախ կարգավիճակից. «Հարցաքննությունը ոչ թե անձով է պայմանավորված, այլ յուրաքանչյուր անձին հարցաքննելու անհրաժեշտությունը պետք է ծագի այդ պահին քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներից։ Հարցաքննությունն ինքնանպատակ չէ, եթե կան հիմքեր, պետք է հարցաքննես ցանկացածին, անկախ կարգավիճակից»։
Հարցին՝ ինքը համաձա՞յն է այն պնդման հետ, որ նախագահը սահմանադրական կարգ չի տապալել, այլ կատարել է իր կարգավիճակից բխող գործողություններ, նա ասաց. «Ես առաջիկայում առիթը կստեղծեմ անդրադառնալու այդ թվում այդ գործին, այդ թվում անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտի կիրառելիությանը տվյալ այլ դեպքերում»։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, նրա նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim