Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ինչ ուզում անում են, իրենց ձեռքում է, որ ուզենան խաբել, կխաբեն. վարորդները՝ ավտոգազի կիլոգրամով վաճառքի մասին

Հայաստանում որոշ գազալցակայաններ սկսել են ավտոգազը կիլոգրամով վաճառել։ Սակայն մեծ մասում շարունակում են նախկինի պես ծավալով վաճառքը։ NEWS.am-ի հետ զրույցում գազալցակայանների աշխատակիցներն ասացին, որ կիլոգրամի անցնելու համար իրենք սպասում են գրավոր հրամանի։

«Մեր մոտ դեռ ծավալով ենք վաճառում, բայց պատրաստված ենք, հրաման լինելուն պես կանցնենք կիլոգրամով վաճառքի»,– NEWS.am–ին ասաց Երևանի գազալցակայաններից մեկի աշխատակիցը։


Նույն պատկերն էր նաեւ մայրաքաղաքի մեկ այլ գազալցակայանում։ Աշխատակիցները հավաստիացնում են, որ գնային ոչ մի փոփոխություն չկա։

«Դեռ ծավալով ենք վաճառում եւ գնային ոչ մի փոփոխություն չի եղել։ Դեռ չգիտենք, որքանով արդյունավետ կլինի կիլոգրամի անցումը։ Դա միայն անցումից հետո կերեւա»,–ասաց գազալցակայանի տնօրենը։

«Զվարթնոց» օդանավակայանի հարեւանությամբ գործող «Ֆակել գազ» գազալցակայանում 10 օրից ավելի է՝ անցել են կիլոգրոմով վաճառքի։ Աշխատակից Սարգիս Իսպիրյանի խոսքով՝ եղել է համապատասխան ստուգում, որից հետո նոր թույլատրել են։

«Այն ժամանակ հաշվարկն արվում էր խորանարդով, հիմա արվում է կիլոգրամով։ Փոփոխությունը միայն մեր հաշվարկների մեջ է։ Գնայինն էլ համարյա նույնն է՝ մեծ գազաբալոնների դեպքում կարող է 100–150 դրամի տարբերություն տա, բայց այդ դեպքում էլ մի քիչ շատ են քշում»,–ասաց Իսպիրյանը։

Չնայած գազալցակայանների աշխատակիցների պնդմանը, որ ավտոգազը չի թանկացել, վարորդները հակադարձում են, որ կան տեղեր, որտեղ գազը թանկացել է։

Իսկ կիլոգրամով վաճառքին անցնելը, նրանց խոսքով, երաշխիք չէ, որ չեն խաբվի։

«Ինչ ուզում անում են, իրենց ձեռքում է, որ ուզենան խաբել կխաբեն։ Պետք է կշեռք լինի, որ նախքան լիցքավորումը մեքենան կշռես, մի հատ էլ լիցքավորելուց հետո կշռես։ Չնայած այդ ձեւով էլ կխաբեն։ Շուկայում, որ միրգ ես առնում, ո՞նց են խաբում, կշեռքը ցույց է տալիս 1 կգ, բայց 800 գրամ է»,–ասաց վարորդը։

Նշենք, որ ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանն այսօր NEWS.am-ին տեղեկացրել էր, որ նկատի ունենալով բնական սեղմված գազի գնի փոփոխության վերաբերյալ այսօր մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումները, ինչպես նաեւ ՏՄՊՊՀ թեժ գծի միջոցով ստացված բողոքները, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերոնշյալ ոլորտում կիրականացնի ուսումնասիրություն: Նա նշել էր, որ Հանձնաժողովի վերջին վերլուծության համաձայն այս շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան, դաշտը լիովին մրցակցային է՝ ցածր կենտրոնացվածությամբ: Այնումենայնիվ, կարեւորելով խնդրի սոցիալական նշանակությունը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի որոշմամբ կիրականացվի օպերատիվ ուսումնասիրություն: Արդեն իսկ այսօր Հանձնաժողով կհրավիրվեն վերոնշյալ ոլորտում առավել խոշոր ծավալներ ունեցող տնտեսվարողները՝ իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով: Տնտեսվարողների փաստարկները ինչպես նաեւ փաստաթղթային հիմնավորումները ուսումնասիրելուց հետո, ՏՄՊՊՀ-ը կտեղեկացնի իր որոշման մասին:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 15–ի նիստում կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է, որ ապրիլի 1–ից Հայաստանի ավտոգազալցկայաններում գազը պետք է վաճառվի քաշով, իսկ ակցիզային հարկը հաշվարկվի ծավալով։ Այս փոփոխությունը բացատրվում է ավտոգազալցակայաններում մեքենաները լիցքավորելիս ծավալի փոփոխության հաշվին գազի թերակշռման ռիսկը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությամբ։ Նիստին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ բողոքներ են ստանում մարդկանցից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ. «Այդ տարբերությունը կապված է խտության հետ: Հիմա գազը լցնում են ըստ ճնշման: Այսինքն՝ նույն քաշի գազը կարող է տարբեր ծավալներ ունենալ: Որպեսզի այս խնդիրը մենք լուծենք, ասում ենք, որ պետք է կիլոգրամով վաճառվի գազը սպառողին ու կգ-ով պետք է հարաբերությունները կարգավորվեն հարկային դաշտում»։