Մինչեւ տարեվերջ դրամը կարժեզրկվի՝ հատելով 500 դրամի շեմը
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության եւ Կենտրոնական բանկի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչեւ տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգեբանական շեմը:
Սա արվելու է արտահանումը խթանելու ծրագրի շրջանակում, չնայած պարզ է, որ դրամի արժեզրկումը հանգեցնելու է գնաճի եւ բնակչության իրական եկամուտների նվազեցման: Բայց գնաճից կարող է օգտվել կառավարությունը՝ մեծացնելով բյուջետային մուտքերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ այս տարվա բյուջետային մուտքերը կարող են 40 մլրդ դրամով գերազանցել բյուջեով նախատեսվածը, եւ ըստ ամենայնի՝ նման տպավորիչ արդյունքն ապահովվելու է գնաճի հաշվին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim