«Տղավարի բացատրում եմ». Դատախազի հավատաքննությունը. Մանրամասներ փակ հանդիպումից
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողով-ՀՀ գլխավոր դատախազ փակ հանդիպումը բավականին հետաքրքիր է անցել: Մեխը եղել է հարցադրումը` հեղափոխությունից հետո որքան գումար է մուտք եղել պետբյուջե. Դավթյանն ասել է, որ դատախազի տարեկան հաղորդումն ԱԺ է ուղարկել, «այնտեղ բոլոր թվերը կան»:
Հաջորդն առնչվել է Գյումրու ռուսական ռազմաբազայում գտնվող` հանցագործություն կատարած զինվորի հանձնմանը հայկական կողմին։ «Քննություն է ընթանում. այս պահին որեւէ բան ասել չեմ կարող»: Անի Սամսոնյանը հարցրել է` ինչպե՞ս է որոշվում, որ այս պաշտոնյան պետք է «մուծվի», ասենք` Սաշիկ Սարգսյանն ազատ ման գա, իսկ Մանվել Գրիգորյանը նստի։ «Տղավարի բացատրում եմ» արտահայտությունն օգտագործած դատախազին Մարիա Կարապետյանը հարցրել է` կին դատախազնե՞ր կան, ինչո՞ւ եք տղամարդկային մտածողություն սերմանում:
Սերգեյ Բագրատյանն ու Սոֆյա Հովսեփյանը բողոքել են Վայոց ձորի ու Շիրակի մարզերի գլխավոր դատախազներից: Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մասով գործ կա՞, Դավթյանը պատասխանել է. «Խաչատրյանի մասով կոռուպցիոն խնդիրներ չկան. 3 գործ է հարուցված, սակայն հիմքեր չկան կալանավորելու»:
Զոհրաբյանը շարունակել է հետաքրքրվել վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի մասին ռուսական ԶԼՄ-ների ռեպորտաժներով՝ չէ՞ որ «Վեստի-24»-ն անձամբ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն է խմբագրում: Դատախազը հարցը շրջանցել է հարցով. «Պաշտոնապես հաստատվա՞ծ է, որ Պեսկովն է խմբագրում «Վեստին». հազար բան են գրում, հաղորդում, ես չեմ կարող բոլորին պատասխանել»:
Թագուհի Թովմասյանն էլ հարցրել է. եթե ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործով անցնող մեղադրյալներն արդարացվեն, Դուք հրաժարական կտա՞ք: «Ո՛չ»,- ասել է Դավթյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim