Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Պետգույքի կոմիտեի անփութության պատճառով Համալիրը միլիոնների պարտքեր է կուտակել եւ կանգնել կազուսի առաջ

«168 ժամ» թերթը գրում է.

«Երեկ տեղեկություն էր ստացվել, որ ՀՀ կառավարության շենքի մոտ հաջորդ բողոքի ակցիան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) աշխատակիցներն են պլանավորում իրականացնել:

Աշխատակիցների դժգոհությունն աշխատավարձերի ուշացման հետ է կապված։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ ամիսներով ուշացող աշխատավարձերից բացի՝ նոր տնօրինությունը միլիոնների կուտակված պարտքի բեռի տակ է կքել:


Անցած շաբաթ նույնիսկ հոսանքազրկվել է շենքը, պարտքի պատճառով գազամատակարարումն էլ է դադարեցվել: Եվ այս ամբողջ կազուսային իրավիճակը ստեղծվել է պետական բյուջեից համալիրին հատկացվող գումարների ուշացման պատճառով:

Նշենք, որ 2019 թվականի պետական բյուջեով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի համար բյուջեից նախատեսված է հատկացնել 182 մլն 781.2 հզ դրամ, ընդ որում՝ այս գումարը որպես պահպանման ծախս է նախատեսված (ներառյալ՝ ԱԱՀ):

Տարվա երկրորդ եռամսյակն է սկսվել, 2019թ. բյուջեից հատկացվող միջոցներից համալիրին ոչ մի կոպեկ դեռ չի փոխանցվել: Ուշացումների մասին տեղեկատվությունը Մարզահամերգային համալիրի տնօրենը հաստատեց մեզ հետ զրույցում, մեկնաբանություն, սակայն, խուսափեց տալ։ ՀՀ ֆինանսների նախարարությունում եւս հաստատում են, որ 3 ամիս ՄՀՀ-ին փոխանցում չի արվել, պատճառաբանությունը փաստաթղթավորման գործընթացով են պայմանավորում:

Ֆինանսների նախարարության պաշտոնական հիմնավորումն այն է, որ Պետգույքի կառավարման կոմիտեից ֆինանսավորման հայտ դեռ չի ներկայացվել Մարզահամերգային համալիրի ծախսերի համար, որպեսզի նախարարությունը ֆինանսավորումը կատարի։

Քաոսային վիճակից նորանշանակ տնօրենը՝ «Շարմ» հոլդինգից համալիր տեղափոխված Կարեն Ղազարյանը (Կազարեւիչը), այս անգամ մի կերպ գլուխ է հանել: Համալիրի վարձույթից ստացվող միջոցների հաշվին զրոյացվել են աշխատավարձերի պարտքերը, բանակցությունների միջոցով ու մասնակի վճարման դիմաց վերականգնվել է համալիրի գազամատակարարումը: Մեզ հետ զրույցում ասաց, որ նույն կերպ հաջողել է հոսանքի միացման հարցը լուծել:

«Այս պահի դրությամբ աշխատավարձի պարտքեր չկան, ուշացումներ չեն եղել, սպառած գազի դիմաց մնացել է ընդամենը կես միլիոնի հասնող պարտք, իսկ էլեկտրաէներգիայի համար համալիրը 12 մլն դրամի պարտք դեռեւս ունի: Խնդիրն այս շրջանում լուրջ է, քանի որ բյուջեից ուշացող հատկացումներով է պայմանավորված, բայց սա համալիրի դեպքում կարելի է նաեւ նորմալ համարել, ի վերջո, առողջ օրգանիզմ է, ինքն իր պահպանման ծախսերը մասնակի կարող է եւ լուծել:

Մենք ֆինանսավորման երկու ճանապարհ ունենք՝ բյուջեից եւ ձեռնարկատիրական գործունեությունից: Մինչ այս պահը, կարող եմ ասել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ վաստակած միջոցները բավարարել են, որ գոնե մարդկանց աշխատավարձերը բաշխենք ու մասամբ վճարենք սպառած գազի ու հոսանքի դիմաց: Բայց այդ միջոցները համալիրի ծախսերն ամբողջությամբ փակել չեն կարող, ու պետական մասի ֆինանսավորումը ուշանալու պատճառով է այսպիսի վիճակ ստեղծվել»,- պարզաբանեց Կարեն Ղազարյանը:

Համալիրի նորանշանակ տնօրենը չցանկացավ մեկնաբանել՝ սրանք նախկին տնօրեն Սամվել Մելիքսեթյանի պաշտոնավարման շրջանի՞ց մնացած պարտքերի կուտակումներ են, թե՞ նոր: Երաշխիքներ, որ ՄՀՀ աշխատակազմը նույն վիճակում նորից չի հայտնվի, առայժմ չկան, քանի որ պետական ֆինանսավորման պատասխանատու օղակներից մեզ այդպես էլ սպառիչ պատասխան չտվեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում