ԱԺ-ն դարձել է «կոմունալկա»
«Իրավունք» թերթը գրում է.
«Երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտը՝ խորհրդարանի շենքը, վերածվել է «կոմունալկայի»: Թվում էր, որ այստեղ հավաքված տիկնայք եւ պարոնայք օրենսդիրները պետք է զբաղվեն լուրջ աշխատանքով, սակայն տպավորությունը բոլորովին այլ է:
Նորաթուխ օրենսդիրներն իրենց զգում են, ինչպես հանրակացարանում, երբեմն անգամ նրանց սենյակներից լսվող կչկչոցներից ու հռհռոցներից անգամ ԱԺ աշխատակիցներն ու լրագրողներն են վեր թռնում:
Պատկերացրեք, օրինակ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունում է որեւէ դեսպանի կամ արտասահմանյան հյուրի հանձնաժողովում, իսկ ոչ հեռու սենյակում գտնվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, երկրի առաջին աներձագ Հրաչյա Հակոբյանի սենյակում քեֆ-ուրախություն է այն աստիճան, որ ամբողջ միջանցքում իր եւ օգնականների ձայներն են թեւածում:
Սակայն սա դեռ ամենը չէ, «կոմունալկա» հիշեցնող միջանցքներում էլ հաճախ «կուչկված» իշխող քաղաքական ուժի տղերքն են, որոնք սկսում են դեսից-դենից «գյալաջի» անել ու հռհռալ: Այսպես էլ անցնում են օրերը Ազգային ժողովում՝ կյանքը ուրախ, ապրուստը՝ ձրի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim