Գրավատների պետտուրքն ավելացնելու օրինագիծն ուղարկվել է ԱԺ. ցուցարարների հետ հանդիպել է վարչապետի օգնականը
Կառավարության դիմաց այսօր՝ ապրիլի 1-ին, կրկին բողոքի ցույց էին անցկացնում փոխանակման կետերի եւ գրավատների ներկայացուցիչները։ Նրանք պայքարում են ընդդեմ «Պետական տուրքի մասին» օրենքի առաջարկվող նախագծի, համաձայն որի՝ առաջարկվում է փոխանակման կետերի եւ գրավատների համար պետական տուրքն ավելացնել 60 անգամ։
Նրանք պնդում էին՝ օրինագիծը որեւէ հիմք չունի՝ միաժամանակ զգուշացնելով, որ փոխանակման կետերի եւ գրավատների մեծամասնությունը օրինագծի ընդունման դեպքում կփակվի, իսկ շուկայում կմնան խոշորները։ Նրանց հետ նախորդ անգամ կառավարությունից խոստացել էին այսօր ժամը 11-ին հանդիպել։ Ցուցարարները վանկարկում էին՝ «վարչապետ, հանդիպում»։
«Հանդիպումից ակնկալում ենք, որ մեզ կլսեն եւ կհասնենք այն արդար մոտեցմանը, որը բարձրաձայնում ենք եւ վստահ են՝ հարցին կարող է օգնել միայն վարչապետի հետ հանդիպումը։ Մենք սկզբնական շրջանում պահանջում էինք հանդիպում կառավարության անդամների հետ, սակայն քանի որ այդ հանդիպումները տեղի ունեցան, սակայն ոչինչ չփոխվեց, պահանջում ենք վարչապետի հետ հանդիպում»,–նշեց ցուցարարներից մեկը։
Ցուցարարների թվում կային ոչ միայն Երեւանում գործող փոխանակման կետերի եւ գրավատների ներկայացուցիչներ, այլ, օրինակ, Վանաձորից եկած ներկայացուցիչներ։ «Մենք եկել ենք Վանաձոր քաղաքից, քանի որ այս հարցը միայն Երեւանում գործող փոխանակման կետերին չի վերաբերվում, մենք էլ ենք ցանկանում, որ հարցին արդարացի լուծում տրվի։ Մենք միանշանակ չենք կարող 50 հազարի փոխարեն 3 միլիոն վճարել»,–նշեց Վանաձորում գործող փոխանակման կետի ներկայացուցիչը։
«Հեղափոխություն արեցինք, ուրախացանք, որ հասարակ ժողովրդին կթողեն աշխատեն, հակառակը դուրս եկավ»,– նշեց ցուցարարներից մեկը։
Ցուցարարների հետ հանդիպման է եկել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որը նշել է, որ նախագիծն արդեն իսկ ուղարկվել է Ազգային ժողով. «Նրա փոխանցմամբ՝ նախագծում փոփոխություններ հնարավոր կլինի մտցնել Ազգային ժողովում, եւ մեզ խոստացան ԱԺ–ում քննարկում կազմակերպել մեզ հետ»։
Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով գրավատների պետական տուրքը ավելանում է 60 անգամ կամ 6000 տոկոսով՝100 000 ՀՀ դրամից դառնալով 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim