«Պայքար, պայքար մինչև վերջ». Հայկ Այվազյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկ Այվազյանն ազատվել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։
Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝
Հայկ Այվազյանին ազատել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից»։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արթուր Ասոյանը նշանակվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝
Արթուր Ասոյանին նշանակել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար»,–ասված է որոշման մեջ։
Նշենք, որ Հայկ Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում մանրամասնել է, որ ազատման դիմում չի գրել. «Հարգելիներս F.A.Q անենք մի քիչ, մանրամասն՝ ոչ այս պահին։ Սա առաջնահերթություն չէ ինձ համար այս պահին։
1. Դիմում չեմ գրել,
2.Ինձ ազատել են,
3. Պատճառներին տեղյակ չեմ, կարող եմ միայն ենթադրություններ անել։
Այս պահին խնդրում եմ չզանգահարել. գոնե մի օր։
Պայքար, պայքար մինչև վերջ»,–նշել է նա։
Հավելենք, որ Հայկ Այվազյանը 2009 թվականից կառավարության կազմում զբաղեցրել է Տեսչական բարեփոխումների գծով տարբեր պաշտոններ։ 2018 թ. հունիսի 11-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim