Խնդիր էր դրված պարզեցել հարկային համակարգը, գործող օրենսդրությամբ հարկման 5 համակարգից երեքը կվերացվեն. ֆինանսների փոխնախարար
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՓՄՁ աշխատանքային խմբի անդրանիկ նիստին ներկայացրեց նոր Հարկային օրենսգիրքը, մասնավորապես՝ ՓՄՁ-ներին առնչվող հարկային օրենսդրությունում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները:
Փոխնախարարի խոսքով՝ խնդիր էր դրված առհասարակ պարզեցել հարկային համակարգը: «Եվ այս պարզեցման համատեքստում առաջին համակարգային նշանակություն ունեցող փոփոխությունը, որ նախաձեռնել ենք, միտված է հարկման բազմազանությունը կրճատելուն՝ այս կերպ պարզություն մտցնելով հրակային օրենսդրության մեջ»,-ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ գործող օրենսդրությամբ 5 հարկման համակարգ կա, որոնք մեկը մյուսին լրացնում են, բացառում, բայց այդուհանդերձ բազմազանությունը կա:
Նա նախ ներկայացրեց ինքնազբաղված անձանց հարկման համակարգը՝ տարեկան մինչև 9 մլն դրամով իրացման առավելագույն շեմով, առանց վարձու աշխատող ունենալու հնարավորության, միայն մեկ վայրում գործունեությամբ և սահմանափակ հնարավորությամբ:
Այնուհետև ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգն է, կրկնակի բարձր՝ 18 մլն դրամ շրջանառությամբ: «Այստեղ կարելի է ունենալ վարձու աշխատողներ, բայց պայմանով, որ լինեն ընտանիքի անդամներ»:
Հաջորդ համակարգը շրջանառության հարկինն է, ամենից ընդգրկունը, որտեղ 62-63 000 հարկ վճարողներ են ընդգրկում: Այս պահին, ըստ նրա՝ իրացման շրջանառության առավելգույն շեմը 58, 35 մլն դրամ է, բայց նոր նախագծով առաջարկվել է ավելի բարձր 115 մլն դրամ շրջանառության մակարդակ:
Այնուհետև ԱԱՀ-ն է, հաջորդ համակարգը, որտեղ կենտրոնացված են հարկման բազաների մեծ մասը և վերջինը՝ արտոնագրային հարկման համակարգն է, որն առաջարկում են նոր նախագծով վերացնել, այնպես, ինչպես ինքնազբաղվածության և ընտանեկան բիզնեսը:
Փոխնախարարն ասաց, որ գործունեության երկու-երեք տեսակներ խնդրահարույց են, քանի որ շրջանառության չափերը հնարավոր չէ հաշվարկել, որից են կանոնավոր ուղևորափոխադրումները, առաջարկել են այս գործունեության համար այլընտրանքային հարկման մոդելը պահպանել և նույն դրույքաչափերով տեղափոխել պետական տուրքի համակարգ:
Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ այս նիստին եկամտահարկը չեն քննարկում, դեռ ժամանակ կլինի դրա համար:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim