«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը
«Ժառանգություն» կուսակցության հերթական՝ 12-րդ համագումարում տեղի են ունեցել նոր վարչության առաջադրված թեկնածուների, ինչպես նաեւ կանոնադրական, վերստուգիչ հանձնաժողովների անդամների ընտրություններ:
Միաձայն ընդունվել է «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարի Բանաձևը, որի արձանագրմամբ՝ ՀՀ-ում տեղի է ունեցել ձևով, բովանդակությամբ և ընթացակարգով ժողովրդավարական հեղափոխություն, սակայն դեռևս չի հաջողել իրական ժողովրդավարության տանող իրավաքաղաքական անհրաժեշտ փաթեթի ամրագրումը: Շեշտվել են անցյալից եկող գերկուսկացականացված իշխանության նյութականացման հնարավոր վտանգները, ինչպես նաև որոշվել է նպատակաթիրախ շարունակել աշխատանքը հանուն իրապես ազատ, անկախ ու արդար Հայաստանի քաղաքակրթապես կայացման:
Նոր վարչության կազմում ընտրվել են տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Ռշտուն Մարտիրոսյանը, Տաթևիկ Գամաղելյանը, Ստեփան Վարդանյանը և Նուբար Հակոբյանը, մանկավարժներ Անդրանիկ Գրիգորյանը, Մարիաննա Ոսկանյանը, Հայկ Գասպարյանը, Մերի Մաթևոսյանը և Արեգ Մկրտչյանը, բանասեր-լեզվաբան Նարինե Դիլբարյանը, ճարտարապետ Աշոտ Սաժումյանը, մանկաբույժ Հասմիկ Ավետիսյանը, լրագրող Վանիկ Ալեքսանյանը և ճարտարագետ Արմենակ Ստեփանյանը:
Ավելի ուշ տեղի է ունեցել նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ՝ Նարինե Դիլբարյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Սուսաննա Մուրադյանն ասել էր, որ նորընտիր վարչության կազմում կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը չի լինելու:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim