Մետրոպոլիտենում չարաշահումների փաստով հարուցվել է քրեական գործ. ԱԱԾ
«Երեւանի մետրոպոլիտենի չարաշահումների փաստով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,–այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սանսոն Գալստյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Ժամանակ» թերթի Երեւանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են եղել։
«Մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ՝ պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ, իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաեւ մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, որը Պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է»,-գրել էր թերթի:
Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը դեպքի առթիվ հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ նշել է. «2017 թվականին Երեւանի մետրոպոլիտենի շահույթը կազմել է 358․256․229 ՀՀ դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե է վճարվել 71․651․246 ՀՀ դրամ շահութահարկի գումար։ Նախնական արդյունքներով 2018 թվականին մետրոպոլիտենը եւս աշխատել է շահույթով, որը կազմում է մոտ 513 մլն ՀՀ դրամ, իսկ վճարվելիք շահութահարկը՝ մոտ 103 մլն ՀՀ դրամ»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար