Սեւանա լճից ապօրինի ձկնորսություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. պայքարն ուժեղացվում է. դատախազություն
Խստացվել է պայքարը ապօրինի ձկնորսության դեմ. այդ շրջանակներում Գեղարունիքի մարզում ակտիվացել են հսկողական, կանխարգելիչ եւ օպերատիվ- հետախուզական աշխատանքները, որոնցով արդեն իսկ որոշակի արդյունքներ են արձանագրվում։
Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների եւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ ծառայություն իրականացնելու ընթացքում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի լճափնյա հատվածից ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին բերման են ենթարկվել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2 բնակիչ։ Ոստիկանության ծառայողների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել նաեւ բերման ենթարկվածներին պատկանող երկու մեքենաները դրանցիցի մեկի կցորդիչ հանդիսացող մոտորանավակը։
Մասնավորապես, ավտոմեքենաներից մեկի զննության ժամանակ բեռնախցիկից հայտնաբերվել է թվով 160 հատ 61 կգ ընդհանուր կշռով սիգ տեսակի թարմ ձուկ, ինչի հետեւանքով բնությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում ՀՀ քրեական օրեսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնին:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունում իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցության կայացած խորհրդակցության ժամանակ մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանի կողմից հանձնարարվել էր ապօրինի ձկնորսությունը թույլ չտալու, կանխելու նպատակով ուժեղացնել հսկողությունը, ինչպես նաեւ կտրուկ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները՝ ապօրինի ձկնորսությամբ զբաղվողներին բացահայտելու նպատակով։
2019թ. ընթացում, ընդհանուր առմամբ, ապօրինի ձկնորսության դեպքերով հարուցվել է 43 քրեական գործ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար