Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Եկամուտների ի՞նչ գերակատարման մասին է խոսում վարչապետը. Այդպես է եղել նաեւ նախկինում

«168 ժամ թերթը գրում է.

«Վերջին երեք ամիսների ընթացքում ամփոփելով մեր գործունեությունը, եկել ենք այն եզրակացության, ավելի ճիշտ՝ համոզման, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով, սա մոտավորապես 90 մլն դոլար է։ Այսինքն՝ 2019 թվականին պետական եկամուտները կլինեն առնվազն այսքանով ավելի, քան նախատեսված է ԱԺ-ի կողմից ընդունված պետական բյուջեով»,- իր գլխավորած նախորդ կառավարության գործունեության ծրագրի կատարման հաշվետվությունն Ազգային ժողովում ներկայացնելու ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ բերված ցուցանիշը վերջին 9 տարիների համար աննախադեպ երեւույթ է, քանի որ նախկինում չի եղել իրավիճակ, երբ բյուջեի եկամուտները գերակատարվեն։


Իրականում ոչ մի աննախադեպ երեւույթ էլ չկա` այդպես է եղել ամեն տարի։ Պարզապես վարչապետը որոշել է հերթական չհիմնավորված հայտարարությունն անել` հասարակության վրա տպավորություն գործելու նպատակով։

Հիմա անցնենք բուն թեմային։ Վարչապետի հայտարարած 40 մլրդ դրամ ավելացումը վերաբերում է ընդամենը բյուջեի եկամուտների ճշգրտմանը։ Այդպիսի ճշգրտումներ` պայմանավորված տարբեր գործոններով, ամեն տարվա սկզբին էլ արվում են։ Խոսքն ինչպես՝ եկամուտների, այնպես էլ՝ ծախսերի մասին է։ Հենց նման ճշգրտումների հետեւանք էր, որ անցած տարի թերակատարվեց բյուջեն, իսկ Պետեկամուտների կոմիտեին չհաջողվեց ապահովել նախատեսված հարկային եկամուտները։ Հակառակ դեպքում կստացվեր, որ դրանք մի բան էլ գերակատարվել են։

Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է, մի փոքր բացենք փակագծերը։

Այսպես` Ազգային ժողովի կողմից հաստատված, ասենք` 2018թ. պետական բյուջեով եկամուտների գծով նախատեսված էր 1 տրիլիոն 308 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը տարվա ընթացքում կառավարությունը ճշգրտեց։ Արդյունքում` բյուջեի եկամուտներն ավելացվեցին եւս 32 մլրդ դրամով։ Հարկային եկամուտները նախատեսված 1 տրիլիոն 248 մլրդ դրամից հասցվեցին շուրջ 1 տրիլիոն 262 մլրդ դրամի։

Այնպես չէ, որ բյուջեի եկամուտների եւ ծախսերի ճշգրտումներ կատարվել են միայն անցած տարի եւ այն էլ՝ իշխանափոխությունից հետո։ Այդպես է եղել նաեւ մինչ այդ։

Բյուջեի եկամուտների իսկապես աննախադեպ ճշգրտման ժամանակին գնաց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը։ Ազգային ժողովում հաստատված 1 տիլիոն 210 մլրդ դրամից 2017թ. պետական բյուջեի եկամուտները հասցվեցին 1 տիլիոն 321 մլրդ դրամի։ Այլ կերպ ասած, ճշգրտման արդյունքում այն ավելացվեց 111 միլիարդով։

Այնպես որ, իրականում ամենեւին էլ որեւէ արտառոց կամ աննախադեպ երեւույթի հետ գործ չունենք, ինչպես հայտարարում է վարչապետը։ Դա սովորական գործընթաց է, որ մշտապես արվում է։ Այլ հարց է, թե տարեվերջին որքանով է հաջողվում կատարել բյուջեի ճշգրտված պլանը։ Ժամանակից շուտ ընդհանրապես անհիմաստ է խոսել բյուջեի եկամուտների գերակատարման մասին, ինչն անում է վարչապետը։ Հատկապես որ, ճշգրտված պլանը հիմնականում թերակատարվում է։

Ասենք` անցած տարի կառավարությանը չհաջողվեց այն կատարել։ 2017թ. եւս բյուջեի ճշգրտված պլանը թերակատարվեց։

Ու դեռ հարց է, դա կհաջողվի՞ անել այս տարի, թե՞ ոչ, չնայած հայտարարված 40 մլրդ դրամը շատ մեծ գումար չէ։ Համեմատության համար ասենք, որ 2017թ. առաջին կիսամյակում բյուջեի ճշգրտված պլանով նախատեսված հավելյալ 48 մլրդ դրամից հավաքվեց 27 միլիարդը։ Հիմա կառավարությունը նախատեսում է տարվա կտրվածքով հաստատված բյուջեի համեմատ՝ ավելի հավաքել 40 մլրդ դրամ։

Դա բյուջեի գերակատարո՞ւմ է, թե՞ ոչ, այնքան էլ միանշանակ չէ։ Եթե կառավարությունը որոշել է հրաժարվել ճշգրտումներից, գուցե։ Բայց այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում կստացվի, որ առնվազն նախորդ երկու տարիներին բյուջեի եկամուտները գերակատարվել են։

Մասնավորապես, առանց ճշգրտումների 2017թ. Ազգային ժողովի կողմից հաստատված 1 տրիլիոն 210 մլրդ դրամի փոխարեն՝ ապահովվել է 1 տրիլիոն 237 միլիարդ, իսկ 2018թ. հաստատված 1 տրիլիոն 308 մլրդ դրամի փոխարեն՝ 1 տրիլիոն 340 միլիարդ։ Նույն տրամաբանությամբ՝ կստացվեր, որ 2017թ. բյուջեն գերակատարվել է՝ 27 միլիարդ, իսկ 2018թ.` 32 մլրդ դրամով։

Հիմա փորձենք հասկանալ՝ ակնկալվող լրացուցիչ 40 մլրդ դրամը մե՞ծ եկամուտ է, թե՞ ոչ։ Բնականաբար, ցանկացած հավելյալ մուտք բյուջեի համար չափազանց կարեւոր է։ Բայց 40 միլիարդն այն գումարը չէ, որի մասին այդպես ոգեւորված խոսում է վարչապետը։ Ի վերջո, ժամանակին նա խոստանում էր բյուջեն ավելացնել տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարով։ Մինչդեռ այսօր խոսում է ընդամենը 82-83 մլն դոլարի մասին։

Հիշենք, թե 2019թ. պետական բյուջեի նախագիծը խորհրդարանում ներկայացնելիս ինչեր էր ասում Նիկոլ Փաշինյանը. «Սա նախկին կառավարության բյուջեի ուրվականն է, որը հընթացս պետք է լրջագույն փոփոխությունների ենթարկվի»։

Եթե սա է լրջագույն փոփոխությունը, ապա անիմաստ է բյուջեից մեծ ակնկալիքներ ունենալը։ Թեեւ, հաշվի առնելով այն, ինչ կատարվում է Հայաստանի տնտեսության մեջ, բնավ էլ զարմանալի չէ, որ այդպես է պետք է լիներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում