Բարձարագույն դատական խորհորդը որոշել է կասեցնել դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները
Բարձարագույն դատական խորհորդը (ԲԴԽ) որոշել է կասեցնել դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր ԲԴԽ-ն դռնփակ նիստում որոշել է բավարարել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողնից ներկայացրած Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը։
Հեբոյանը ձերբակալվել է մարտի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Գործը երեկ ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)։
ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է: ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար