Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական կազմակերպությունը Հայաստանում գործում է1999 թվականից: Սա կազմակերպություն է, որն այսպես ասած, միջնորդ է հանդիսանում հիվանդ մարդկանց եւ դոնորների միջեւ, որոնք պատրաստ են, իրենց արյան ցողունային բջիջները տրամադրելով, մարդկային կյանք փրկել:
30 000 դոնոր` 30 000 մարդ, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է տրամադրել իր ցողունային բջիջները եւ փրկության պատուհան բացել արյան ծանր հիվանդություն ունեցող մարդու համար, որը հենց իր կարիք ունի:
« Մեր նման փոքր երկրի համար 30000-ը բավականին տպավորիչ թիվ է, եթե համեմատելու լինենք այլ երկրների հետ: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դոնորների թիվը հասնում է 37 հազարի: Բայց միեւնույն ժամանակ չենք կարող ասել, որ բավարար է: Եթե տոկոսներով խոսենք, հավանականությունը, որ մենք կգտնենք դոնոր մեր երեսու հազար բազայով, տասը տոկոս է: Դա եւ շատ է, եւ քիչ: Շատ է այն առումով, որ հարյուր հիվանդից տասը կարող է իր դոնորին գտնել Հայաստանում, բայց դեռ քիչ է...Դոնորագրված, համակարգում գրանցված մարդկանց թիվը պետք է ավելացնել, չ՞է որ միայն այդպես կարող ենք ավելացնել անհրաժեշտ դոնոր գտնելու հավանականությունը»,- ընդգծում է ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը:
Ոսկրածուծի դոնոր կարող է դառնալ տասնութ տարեկանից բարձր ցանկացած մարդ: Համակարգում գրանցման գործընթացը պարզ է: Մի քանի րոպե հարցաթերթիկում անձնական տվյալները լրացնելու եւ 3մլ արյուն՝ տիպավորման համար:
«Շատերի մոտ թյուր կարծիք կա, որ դոնորագրվելու համար անհրաժեշտ է արյուն հանձնել: Ուզում եմ ընդգծել՝ այդպես չէ: Մեզ ընդամենը մի քանի կաթիլ արյուն է անհրաժեշտ, որ տիպավորենք, պարզենք տվյալ մարդու գենետիկական հատկանիշները: Դա շատ արագ, մի քանի ժամում վերականգնվող արյան քանակ է»,- նշում է Ռեեստրի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը:
Արյան տիպավորման արդյունքում ստացված տվյալները այնուհետեւ տեղադրվում են ռեեստրի համակարգում ու այնտեղ պահպանվում մինչեւ տվյալ մարդու 60 տարին լրանալը: Հնարավոր է, որ հարեւան տանը կամ էլ աշխարհի մյուս ծայրում լինի մեկը, որին անհրաժեշտ կլինի հենց նրա արյան ցողունային բջիջները: Նա կլինի միակը ամբողջ աշխարհում, որ կկարողանա փրկել ծանր հիվանդության հետ բախված մեկ ուրիշ մարդու կյանք:
«Մարդն իր օգանիզմում ունի 100 միլիոնի չափով ցողունային բջիջներ, որից ամբողջ նրա կյանքում օգտագործվում է հինգից տասը տոկոսը: Բայց ցողունային բջիջների այդ մեծ պաշարը կարող է փրկել մեկ ուրիշ մարդու կյանք: Այստեղ, սակայն, պետք է մի կարեւոր հանգամանք հաշվի առնել: Մարդիկ արտաքնապես իրար շատ նման լինելով՝ տարբեր են գենետիկորեն, ցողունային բջիջները ընդունվում են միայն այն դեպքում, երբ դոնորը եւ հիվանդը գենետիկորեն նման են: Որքան շատ մարդ գրանցված լինի համակարգում, այնքան կմեծանա համապատասխան դոնոր գտնելու հավանականությունը: Ի դեպ, հիվանդի ընտանիքի անդամները ոչ միշտ են կարող դառնալ ցողունային բջիջների դոնոր: Հավանականությունը մեծանում է, եթե ընտանիքում չորսից ավելի երեխաներ կան»,- բացատրում է Միհրան Նազարեթյանը ու ավելացնում, որ դոնորագրված մարդկանցից շատերին չէ, որ վիճակվում է դառնալ դոնոր: 20 տարվա ընթացքում ոսկրածուծի դոնոր է դարձել հայկական ռեեստրում գրանցված 32 մարդ:
Եթե հիվանդ, ցողունային բջիջների անհրաժեշտություն ունեցող եւ դոնորագրված մարդկանց գենետիկական տվյալները համընկնում են, դոնորը պարտադիր լիարժեք հետազոտություն է անցնում:
«Ցողունային բջիջների առանձնացման պրոցեդուրան լիովին անվնաս է դոնորի համար: Տրամաբանենք, եթե դոնորին մի փոքրիկ վնաս սպառնար, մենք այդ բանը չէինք անի: Բժշկությունը երբեք առողջ մարդուն վտանգի չի ենթարկի, հիվանդին փրկվելու հավանականությունը բարձրացնելու համար: Դոնորի կյանքը դնել վտանգի տակ, հիվանդին միգուցե փրկելու համար, ոչ ոք չի անի եւ բժշկության մեջ նման օրենք չկա»,- վստահեցնում է Միհրան Նազարեթյանը
«Վստահ կարող ենք ասել, որ դոնորի համար ցողունային բջիջների առանձնացումը բացարձակ անվնաս գործառույթ է: Դոնորի առողջության հաշվին հիվանդի առողջությունը բարելավելու միտում չկա: Մարդիկ ցողունային բջիջները են հանձնում եւ գնում աշխատանքի: ԱՄՆ-ում 30 հազար փոխպատվաստում է արվում եւ, եթե հանկարծ նրանցից որեւէ մեկը առողջական խնդիր ունենա ամբողջ օրը դատերի մեջ կլիներ նրանց ռեեստրը: Պրոցեդուրայից առաջ դոնորը լիարժեք հետազոտվում է եւ, եթե անգամ աննշան վտանգ ենք տեսնում՝ մենք դադարեցնում ենք գործընթացը, ասում ենք՝ շնորհակալություն եւ վերջ» ,- պատմում է Սեւակ Ավագյանը եւ մեզ առաջնորդում սենյակ, որտեղ տեղադրված է սարքավորումը, որի միջոցով առանձնացվում են ցողունային բջիջները: Վերջին մի քանի տարին ցողունային բջիջներ հանձնելու համար արտերկիր մեկնելու անհրաժեշտություն չկա: Պրոցեդուրան կատարվում է տեղում եւ տեւում է երեքից չորս ժամ: Ցողունային բջիջներն անջատվում են կամավոր դոնորի շրջանառվող արյունից Աֆերեզ սարքի միջոցով, որը միացվում է դոնորի երկու երակներին: Մի երակով դուրս մղվող արյան հոսքից սարքն անջատում է ցողունային բջիջները և մյուս երակով հետ է վերադարձնում արյունը: գործընթացը տևում է 3-ից 4 ժամ, իրականացվում է առանց ցավազրկման, ողջ ընթացում դոնորը գտնվում է գիտակից վիճակում, չի ունենում ցավային զգացողություններ, իսկ գործընթացի ավարտից հետո վերադառնում է տուն: «Հայերը եզակի են նրանով, որ կարող են ինչ -որ մեկին փրկել եւ դրա դիմաց ոչինչ չակնկալել: Դա գեն է, որ գուցե քնել է եւ պետք է արթնացնել: Դա երկկողմանի կարեւոր է, ոչ ոք չգիտի վաղը ի՞նչ է սպասվում իրեն, արդյոք իր դուռը հիվանդությունը կթակի, թե՝ ոչ , դրա համար պետք է պատրաստ լինել՝ գիտակցելով, որ դա անում ես քեզ համար, դիմացինի համար, անում ես քո երեխաների, քո ապագայի համար: Եթե մենք ուզում ենք հարատեւել պետք է ունենանք առողջ սերունդ եւ, եթե որպես մարդ դու կարող ես օգնության ձեռք մեկնել, այդ ձեռքը պետք է մեկնես»,- ամփոփում է Սեւակ Ավագյանը՝ հորդորելով բոլորին օր առաջ դոնորագրվել: Գուցե ինչ-որ մի տեղ, կյանքի համար պայքարող մեկը հատկապես քո օգնության կարիքը ունի: