Փաշինյանի թիմը տեղի տվեց խորհրդարանական ընդդիմության ճնշման առջեւ
Հայաստանի խորհրդարանը մարտի 29-ին երկրորդ ընթերցմամբ, բուռն բանակռիվներից հետո, ընդունեց «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածուի առաջադրման կարգին։ «Կողմ» քվեարկեց 93 պատգամավոր։
Քննարկվում էր այն դրույթը, որի համաձայն՝ ՍԴ դատավորի ընտրությունը, ներառյալ թեկնածուի առաջադրումը եւ պաշտոնի ստանձնումը, պետք է ամրագրվեն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում։ Հենց սրանով է պայմանավորված փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը, հակառակ դեպքում Հայաստանում կգոյանար հակասահմանադրական իրավական վակուում։
Օրինագծի էությունը հետեւյալն է։ Հայաստանի կառավարությունն առաջարկել է ԱԺ Կանոնակարգից հանել այն դրույթը, համաձայն որի, եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա լիազոր մարմինը (հանրապետության նախագահը- խմբ.) պետք է 10 օրվա ընթացքում դատավորի նոր թեկնածու առաջադրի։ Լրացման էությունն այն է, որ լիազոր մարմինը Ազգային ժողովի կողմից թեկնածուի չընտրվելու դեպքում պետք է նորից նույն թեկնածությունն առաջադրի։ Սակայն Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներից հետո խորհրդարանականները եկան ընդհանուր հայտարարի եւ որոշեցին հրաժարվել «նորից» թեզից՝ թողնելով նախկինը՝ «նոր»։ Փոփոխությունների ենթարկվեց միայն ժամկետը։ 10 օրվա փոխարեն լիազոր մարմինը պետք է ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնի մեկ ամսվա ընթացքում։
Իսկ հիմնական բանավեճը, իհարկե, վարվում էր «նորից» եւ «նոր» թեզերի հարցով, քանի որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հանդես էին գալիս օրինագծի եւ, հատկապես, օրենսդրական լրացումների կոշտ քննադատությամբ, որոնք առաջարկել է կառավարությունը։
Ընդդիմադիրները դա փաստարկում են նրանով, որ Հայաստանի գործող իշխանությունները ցանկանում են ՍԴ ղեկավարի պաշտոնում տեսնել փաստաբան Վահե Գրիգորյանին, քանի որ քվորումի բացակայության պատճառով նրա թեկնածությունն այդպես էլ հավանության չարժանացավ նախորդ գումարման խորհրդարանի կողմից։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար